Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

«Ստյոպա և ընկերներ» կորպորացիան՝ ճղճիմության ճիրաններից այն կողմ. Կարինե Դալլաքյան

Կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Նախանձ, մաղձ, փոքրոգիություն, ատելություն, մարդուն-տղամարդուն ոչ բնորոշ ճղճիմություն, ահա այս ամենը կարելի է նկատել վերջին օրերին ակտիվորեն շարունակվող քննարկումներում՝ Բելառուսում ձերբակալված, և ի ուրախություն «բոլորիս» Հայաստան վերադարձված բլոգեր Բելլայի անվան շուրջ:

Հասկանալու համար, թե ինչու բոլորիս բառը առաջին նախադասության մեջ անկասկած պետք է առնել չակերտների մեջ, բավական է հեռվից նայել Ստյոպա Սաֆարյանի գումարած «ընկերներ»-ի մաղձը այս երիտասարդ կնոջ հանդեպ:

Թվում է թե իրավիճակը պարզ է, հերթական հայ անձը թիրախավորվել է Հայաստանից դուրս, ձերբակալվել և ազգային միասնության, ու մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի անձնական կապերով, ջանքերով ազատ է արձակվել: Անկեղծ հայ մարդը պարզապես չի կարող ուրախ չլինել իրադարձությունների նման ավարտից: Բայց արի ու տես,որ երիտասարդ հայուհու ազատությունը Ստյոպայի սրտով չէ, նա կնախընտրեր տեսնել նրան օտարերկրյա բանտախցերում, անկարողության և թշվառության ճիրաններում :

Օրեր շարունակ կալանավորված հայ աղջկա մասին ոչ մի տառ հնարավոր չէ գտնել Ստյոպայի ֆեյսբուքյան սյունակում, զրո կարեկցանք, զրո աջակցություն, զրո անհանգստություն, ջայլամի քաղաքականություն քաղաքագիտության գիգանտ Ստյոպա Սաֆարյանի կողմից:

Միայն թե Գագիկ Ծառուկյանի անունը դրական երանգով չհոլովվի, «գրողի ծոցը» Բելլան էլ, հայի պատիվն, էլ ամբողջ հայ ազգն էլ:
Եվ ի՞նչ հաջորդեց, արդարության զգացումը ստիպեց Բելլային ասել այն, ինչ օրեր առաջ տեսել էինք բոլորս և իհարկե ասել բաներ, որոնք հավանաբար գուցե և չասվեին, եթե «Ստյոպիկ և ընկերներ» կորպորացիան ի վերջո հանգիստ թողներ այս աղջկան:
Մինչդեռ Ստյոպա Սաֆարյանի տեքստերից գարնանային հորդառատ անձրևների պես դուրս է հորդում պարզ, սովորական մարդկային նախանձը, այն որ ինչ-որ մեկը մի քիչ ավելի է ընդունակ, քան ինքն ու իր «ընկերները»:

Ձեր գնացքը գնացել է այդպես էլ չժամանած հարգելի «հայրենասերներ»:

Այլոց վաստակը քննադատելու փոխարեն ինքներդ ձեզ նայեք, փորձեք պաշտպանվել սեփական թույնից, փորձեք գոնե մի փոքր օգուտ տալ խնդրի առաջանալու հենց սկզբից, այլ ոչ թե սպասեք, երբ ամեն ինչ արդեն արված կլինի՝ փորձեք վերմակը ձեր վրա քաշել։

Ճշմարտությունը բացահայտված է վաղուց, ինչն էլ չգիտեինք բլոգեր Բելլան պարզ ներկայացրել է, էնպես որ սառը ջուր խմեք և հանգի՛ստ նստեք տեղներդ։
Возможно, это изображение 2 человека и текст