Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ից կոշտ զգուշացնում են ՀՀ իշխանություններին

Եթե Հայաստանը մինչև 2025-ի ավարտը ՀԱՊԿ բյուջե չվճարի իր բաժին ֆինանսավորումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել», «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ «բայց, հավանաբար, ՀԱՊԿ-ից ոչ ոք նրան չի վտարի»։ Իսկ, թե ինչ այլ սցենարների մասին է խոսքը, Ռուսաստանի փոխարտգործնախարարը չի մանրամասնել։ Նա միայն այլ երկրների օրինակն է բերել՝ նշելով, որ «եղել են դեպքեր, երբ այլ երկրներ տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով պարտքեր են ունեցել»։

Հայաստանը 2024-ի փետրվարին հայտարարեց, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, ապա հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Կարելի է տարբեր մտավարժանքներ անել, թե ինչո՞ւ է հենց հիմա ՌԴ-ից հնչում այս նախազգուշացումը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանն ու իր իշխանությունը, ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականությունից ահաբեկված փորձում են բարելավել կապերը Ռուսաստանի հետ, Մոսկվայում կարծում են, թե կարող են Հայաստանին մղել՝ վերականգնել շփումները նաև ՀԱՊԿ ներսում, մի կողմ դնել տարաձայնությունները։ Երևանն առայժմ չի արձագանքել, և ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը ՀՀ իշխանությունների տրամադրությունները ստուգելու փորձ է։ 

Սերինե Էլիզբարյան