Կոշկակարների ընտանիքի մեծ բանասերը. Աճառյանի ծննդյան օրն է
Կոշկակարների ընտանիքում ծնված Հրաչյա Աճառյանը բացի հայոց լեզվից գիտեր նաև 20 այլ լեզու։
Այսօր Աճառյանի ծննդյան օրն է։ ArmLur.am-ը ներկայացնում է Հրաչյա Աճառյանի կյանքը։
Աճառյանի կյանքը, սկսած մանկությունից, ամբողջովին թաթախված է եղել ուսման մեջ և դրանում համոզվելը ամենևին էլ բարդ չէ։
Աճառյանը սովորել է Կոստանդնուպոլսի կենտրոնական վարժարանում, ինչից հետո մեկնել է Փարիզ և Սորբոնի համալսարանում ստացել իր բարձրագույն կրթությունը։
Աճառյանի դերը մեծ է հայերի կյանքում, քանի որ վերջինիս ձեռամբ կորստից փրկվել են հայ մշակույթի որոշ արժեքներ։
Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրերով, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։
Երկար տարիներ Աճառյանը ուսուցչությամբ է զբաղվել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր-Նախիջևանում, Կարինում և այլուր։
Միայն խրհրդային բարքերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է պետական համալսարանի դասախոս և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների, իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։
Ականավոր հայ լեզվաբանը հայտնի է նաև գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի վերաբերյալ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...