Սիրիայում ընթացող ցեղասպանությունը պետք է դաս լինի նաև Հայաստանի համար
Սիրիան, որտեղ Արևմուտքի անմիջական աջակցությամբ իշխանության են եկել իսլամիստ ահաբեկիչները, բռնությունների նոր ալիքի վրա է։ 2024 թվականի դեկտեմբերին Իրանի և Ռուսաստանի դաշնակից Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Արևմուտքն իշխանության բերեց Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած ահաբեկչական խմբավորումներին։
Ալ-Շարաան փորձում էր համոզել, թե «քաղաքակրթվել» է, խաղաղության և համակեցության կոչեր էր հնչեցնում։ Վերջին օրերին Սիրիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Լաթաքիայում, Բանիասում, Տարտուսում իսկական ցեղասպանություն է ընթանում։ Խիստ նախնական տեղեկություններով` զոհերի թիվն անցնում է մի քանի 1000–ը, թեև իրավապաշտպաններն արդեն 10000-ից ավելի զոհերի մասին են հայտնում։
Ընդ որում, այդ քաղաքներում բազմաթիվ հայեր են բնակվում։ Այս պահին հայտնի է հայ հոր և որդու եղերական սպանության մասին։ Նրանց սպանել են ընդամենն այն պատճառով, որ վերջիններս հայեր են եղել։ Այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրությունը, փոխանակ դատապարտի Սիրիայում կատարվող ցեղասպանությունը, դատապարտել է քրիստոնյա ալավիներին, հայտարարել, թե Ասադին աջակցող ուժերը և Իրանն են սկսել բռնությունները։
Ընթացող ցեղասպանությունը վկայում է, որ Արևմուտքը ոչինչ չի ձեռնարկելու, իսկ թուրքական հովանավորություն ունեցող սիրիական ահաբեկիչները շարունակելու են նույն կերպ։
Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում Սիրիայից 1000–ավոր ահաբեկիչներ էին տեղափոխվել Ադրբեջան, կռվել ադրբեջանական բանակի կազմում հայերի դեմ, և այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Սիրիայում, պետք է դաս լինի նաև Հայաստանի Հանրապետության համար, որի իշխանությունները փորձում են հեռանալ Ռուսաստանից և Իրանից, իրենց ճակատագիրը կապել Թուրքիայի հետ։ Այս ամենը վկայում է, որ Արևմուտքը որևէ կերպ չի աջակցելու նաև հայ ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը չունենա։ Իսկ թուրքերին սիրաշահելու համար ընդամենը փորձում են Հայաստանից կերտել նոր հակառուսական պլատֆորմ, դուրս մղել տարածաշրջանից Ռուսաստանին՝ այն ամբողջությամբ հանձնելով թուրքերի ձեռքը։
Հայկ Բեգլարյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան