Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ․ Ռուբիո

Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակներում, նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքերը մեջբերում է The New York Times-ը։

«Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակում ռազմական լուծում գոյություն չունի։ Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքեր», - ասել է պետքարտուղարը լրագրողներին Սաուդյան Արաբիա ժամանելուց առաջ՝ ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպմանը:

Ռուբիոն նշել է, որ ապագա բանակցություններում պետք է որոշել՝ ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը քննարկելու է Ուկրաինային ռազմական օգնության վերսկսումը, եթե Կիևն իսկապես խաղաղության պատրաստակամություն ցուցաբերի:

Ամերիկյան պատվիրակությունը ցանկանում է համոզվել, որ Կիևը պատրաստ է դժվար որոշումների, ինչպես և Մոսկվան «ստիպված կլինի գնալ դժվար քայլերի, որպեսզի վերջ դնի այս հակամարտությանը կամ գոնե ինչ-որ կերպ, այս կամ այն ձևով դադարեցնի այն»:

«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք ռուսներին ռազմական օգնություն չենք ցուցաբերի», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: