Փաշինյանի հույսը Լոնդոնն է մնացել
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հույսը կտրել է Միացյալ Նահանգներից, քանի որ ոչ մի կերպ չի ստացվում նորմալ փոխհարաբերություններ հաստատել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ։ Պատճառը դեմոկրատական կուսակցությանը՝ ՀՀ իշխանությունների հայտնած աջակցությունն էր, նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի տոտալ ձախողումը։ Մակունցի հետ որևէ ազդեցիկ ամերիկյան պաշտոնյա չի ցանկանում հանդիպել, համարում են Հանրապետականների նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդ, ով անգամ հայ համայնքում էր քարոզչություն իրականացնում Թրամփի դեմ։
Կորցնելով Թրամփի վարչակազմի հետ բոլոր թելերը՝ Փաշինյանը հիմա էլ փորձում է ողջ խաղադրույքը դնել նույնիսկ ոչ թե Եվրոպայի, այլ Անգլիայի վրա, որտեղ նա բավական շոշափելի կապեր է ստեղծել։ Լինելով Բրիտանական ՄԻ-6 հետախուզական ծառայության ազդեցության գործակալ, Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել է այդ ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Մուրը նաև Հայաստան է այցելել։ Փաշինյանն այժմ բանագնացներ է ուղարկել Լոնդոն՝ փորձելով ստանալ բիտանական իշխանությունների աջակցությունը։ Մուրը նաև համարվում է Էրդողանի կուրատորը, ջերմ հարաբերություններ ունի Անկարայի հետ։
Փաշինյանն այժմ, մեր տեղեկություններով, միջնորդում է, որ բրիտանացիները խոսեն Էրդողանի հետ, Ալիևին ստիպել ինչ-որ թուղթ ստորագրելու։ Ասել է՝ թուղթ չլինելու դեպքում ժողովրդին պարզապես ոչինչ ներկայացնելու չունի։ Առավել ևս մոտենում են ընտրությունները, որոնք կարող են Փաշինյանի վերջը լինել։ Այս օրերին Փաշինյանի պատվիրակները, որոնց թվում «Քաղպայմանագրի» մի շարք պատգամավորներ կան, նաև այլ պաշտոնյաներ՝ տարբեր ծառայություններից, գաղտնի այցելել են Լոնդոն, հանդիպումներ են ունենում, փորձում են հասկանալ իրենց ճակատագիրը։
Ալլա Մակարյան




















Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին