Փաշինյանը ոտուձեռ է ընկել. վարկանիշը գահավիժում է
Հայաստանի գործող իշխանությունների ջղաձգումները վկայում են, որ նրանց վարկանիշը գնալով նվազում է։ Ուստիև, Նիկոլ Փաշինյանը ոտուձեռ ընկած, փորձում է հասկանալ, թե ինչ ռեսուրսներ կարող է օգտագործել նախընտրական շրջանում։ Բոլոր սոցհարցումները, որոնք անում է ԱԱԾ-ն, 10-11 տոկոսից ավելի չեն տալիս գործող իշխանություններին, ընդ որում, նշվել է, որ այդ թիվն էլ գնալով նվազում է։
Փաշինյանն ուժային կառույցներին կոնկրետ հրահանգել է աղմկահարույց գործեր բացահայտել, դրանք հրամցնել ընտրազանգվածին, ցույց տալ, թե պայքարում է կոռուպցիայի արատավոր բարքերի դեմ, նույնիսկ իր թիմում։ Երեկ երեկոյան ԱԱԾ-ն գետնին է պառկեցրել Փաշինյանի մերձավոր օլիգարխ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին։ Նախկինների դեպքում ամեն ինչ պարզ է, բայց նրանցից բացի Փաշինյանը ցանկանում է իր ներկա կամ նախկին կուսակիցներին էլ զոհաբերել, շոուներ բեմադրել, որ իրավիճակը փրկի Գյումրիի ընտրություններից առաջ։ Իսկ Գյումրին սպառնում է վերջ դնել Փաշինյանի անփառունակ կառավարմանը։
«Քյաբաբ առ քյաբաբ», «Յաշիկ առ յաշիկ», «Հատիկ առ հատիկ» հայտարարությունները վաղուց որևէ մեկին չեն համոզում, իսկ բեմադրվող ներկայացումները նույնիսկ Փաշինյանի կողմնակիցների քմծիծաղն է առաջացնում։
Սերինե Դավթյան




















Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին