Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը դեռևս «տարածքային հավակնություններ» է պահպանում Ադրբեջանի նկատմամբ. «օդից» նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ Հայաստանում նկատվում են «ռևանշիստական տրամադրություններ», և այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Արցախն օկուպացնելուց և այնտեղ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո Ադրբեջանն այժմ տարածքային հավակնություններ է ներկայացնում արդեն Հայաստանին՝ ՀՀ-ն անվանելով «Արևմտյան Ադրբեջան» ու պահանջում է 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցում» Հայաստանում։ Դրան զուգահեռ՝ Բաքուն պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, չգնել զինատեսակներ Արևմուտքից կամ այլ երկրներից՝ սահմանափակել հայոց բանակի թվաքանակն ու չվերազինել զինված ուժերը։

«Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը վերածել failed state-ի՝ ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիկ, քաղաքական առումներով։ Բաքուն ցանկանում է հսկողություն սահմանել հայոց բանակի թվաքանակի, վերազինման վրա, այսինքն՝ սահմանափակել Հայաստանի ռազմական հնարավորություններն ու ներուժը։ Իսկ 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» դեմոգրաֆիկ էքսպանսիա է Հայաստանի դեմ:

Ապագայում Բաքուն պահանջելու է, որպեսզի այդ ադրբեջանցիներն ինքնորոշվեն, օրինակ՝ Սյունիքում կամ այլ վայրում, և դա կլինի Ադրբեջանի լծակը ՀՀ-ի դեմ»,գրում են հեղինակները և հավելում, որ տնտեսական առումով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման պարագայում թուրքական և ադրբեջանական ներդրումները կլանելու են հայկական փոքր, աղքատ տնտեսությունն, ու դրանով հայկական շուկան վերածվի թուրքական մեծ տնտեսության կցորդի։

Ալիքի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հակառուսականությունն էլ հանգեցնելու է նրան, որ Հայաստանում ռուսական ներկայությունը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, փոխարինվի ադրբեջանական նավթով ու գազով։ Քպականներն արդեն իսկ հայտարարել են, որ նրանք դեմ չեն լինի Ադրբեջանից էներգակիրներ գնել։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է կազմաքանդել հայոց պետականությունը՝ տնտեսական և դեմոգրաֆիկ մեթոդներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ռազմական։ Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են նոր թուրքական կայսրություն՝ Մեծ Թուրան, և Հայաստանը խոչընդոտ է այդ մեգածրագրի համար։ Այդ խոչընդոտը Անկարան և Բաքուն պատրաստ են վերացնել նաև ռազմական ուժով, սակայն ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ներկայությունն ու Իրանի հայամետ դիրքորոշումը՝ զսպող գործոն են թուրք-ադրբեջանական տանդեմի համար»,-նշվում է վերլուծության մեջ: Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանը թուրքական էքսպանսիային դիմագրավելու համար պետք է խորացնի ռազմաքաղաքական և տնտեսական կապերը ՌԴ-ի ու Իրանի հետ։

«ՌԴ-ն տասնամյակներ շարունակ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Իրանը պատրաստ է իր 80 միլիոնանոց շուկան բացել հայկական ապրանքների համար։ Վերջերս ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Պանթուրքական ռազմավարությունն ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության սպառնալիք է ՌԴ-ի և Իրանի համար։ Մոսկվան ու Թեհրանը ցանկանում են ունենալ հզոր բանակով ու տնտեսությամբ Հայաստան, որը չի դառնա հակառուսական և հակաիրանական պլացդարմ։

Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝ այսօրվա քպական իշխանությունները դիլետանտ են արտաքին և ներքին քաղաքականությունում և սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ դե ֆակտո հանգեցնում է թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում»,գրում են հեղինակներն ու ամփոփում, որ դուրս մղել ՌԴ-ն և Իրանը Հարավային Կովկասից՝ նշանակում է դե ֆակտո կյանքի կոչել Մեծ Թուրանի ծրագիրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում