Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Փաշինյանը մտադիր է ստորագրել կապիտուլյացիոն ակտը

Հայաստանի քաղաքացիները հերթական անգամ ադրբեջանցի պաշտոնյաներից ու ԶԼՄ-ներից են տեղեկացել իրենց սպասվող հերթական աղետալի որոշման հետ։ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում: Տեքստի շուրջ աշխատանքի ավարտի մասին ազդարարած Բայրամովը միանգամից Հայաստանից նոր ակնկալիքի մասին է խոսել, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։

ՀՀ ԱԳՆ-ն որևէ մանրամասն չհայտնելով, պնդել է, թե Երևանն ընդունում է Ադրբեջանի առաջարկությունները հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ։ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դիտորդները դուրս կգան հայ-ադրբեջանական սահմանից, միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կկանչվեն։ Սրանք այն կետերն էին, որոնք ամիսներ շարունակ Բաքուն պահանջում էր համաձայնեցնել։

Նիկոլ Փաշինյանը թե՛ լրագրողների հետ հանդիպմանը պարզորոշ հասկացրել է, որ մտադիր է ստորագրել Ադրբեջանի պարտադրած պահանջները, ճանապարհ տալ, դիտորդներին հեռացնել հայ-ադրբեջանական սահմանից, միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կանչել։ Ավելին, ցինիկ ժպիտով շարունակում է իր դավաճանական վարքը՝ ամենևին չմտահոգվելով հետևանքների մասին։ Մինչդեռ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հաջորդիվ հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։

Ալիևի օգնական Հաջիևն էլ պահանջել է համագործակցել Բաքվում ընթացող դատավարությունների հարցում։ Բաքուն անգամ «պատերազմական հանցագործների» է պահանջում, գնալով նորանոր ու անդառնալի պահանջներ ներկայացնում։ Ու ներկայացնելու է, քանի դեռ Հայաստանում իշխող ուժը պատրաստ է կատարել թշնամու ամենափոքր քմահաճույքն անգամ։ Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին ժամ առաջ հեռացնելն այլընտրանք չունի, մինչդեռ հասարակության մի զգալի հատվածը հորթի ժպիտով ուտում է նետված կուտը, ընդարմացած և ինքնասպանի համառությամբ ոչնչացնում ինքնիշխանության, պետության, ազգային արժանապատվության վերջին փշուրները։ Իսկ Փաշինյանի դեմ լայն համախմբման փոխարեն ընդդիմադիր ուժերը դեռ քննարկում են, թե ով է նրան բերել իշխանության։ 

Ալլա Սարգսյան