Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Արևային և հողմային էներգիան առաջին անգամ ԱՄՆ-ում գերազանցել են ածխին

ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ արևային և հողմային էներգիան ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրել, քան ածխային էլեկտրակայանները՝ համաձայն Ember վերլուծական կենտրոնի նոր զեկույցի:

2024 թվականին ածուխը կազմել է երկրում էլեկտրաէներգիայի արտադրության 15 %-ը, մինչդեռ արևը և հողմը միասին ապահովել են 17 %: Սա ածխի արդյունաբերության պատմական նվազագույն ցուցանիշն է՝ չնայած Թրամփի վարչակազմի՝ մաքուր էներգետիկայի ուղղությունը կրճատելու փորձերին:

Արևային էներգետիկան դարձել է ամենաարագ աճող ոլորտը. ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA)՝ այն կազմել է անցյալ տարի ներդրված նոր հզորությունների 81 %-ը: Ռեկորդային 31 ԳՎտ ավելացրել են խոշոր արևային էլեկտրակայանները. համեմատության համար՝ 1 ԳՎտ-ը համարժեք է 1,9 միլիոն ֆոտովոլտային վահանակների: Միևնույն ժամանակ, արևային էներգիայի ինքնարժեքը 2020 թվականին հասել է պատմական նվազագույնի՝ դառնալով էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրն աշխարհի շատ տարածաշրջաններում:

ԱՄՆ-ում արևային մոդուլների արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 190 %-ով՝ համաձայն Արևային էներգետիկայի ասոցիացիայի (SEIA) և Wood Mackenzie-ի համատեղ զեկույցի: Առաջատարը դարձել է Տեխասը՝ ավանդաբար նավթագազային արդյունաբերության հետ կապված նահանգը. այն ոչ միայն ավելացրել է հզորությունները, այլև առաջին տեղն է զբաղեցրել վահանակների արտադրության ծավալներով:

Հողմային էներգետիկան, թեև զարգացել է ավելի դանդաղ, շարունակում է մնալ արևայինից երկու անգամ մեծ՝ ապահովելով երկրի էլեկտրաէներգիայի մոտ 10 %-ը: Ինչպես արևային, այնպես էլ ցամաքային հողմակայաններն արդեն ավելի էժան են, քան ածխային և գազային այլընտրանքները: Փորձագետների կարծիքով՝ այս միտումները թույլ են տալիս ոլորտին դիմակայել քաղաքական ճնշումներին: Թրամփի վարչակազմը, որը ստացել է տասնյակ միլիոնավոր դոլարներ նավթագազային ընկերություններից, փորձում է կրճատել ֆինանսավորումը, արգելափակել է հողմակայանների կառուցման թույլտվությունները և տարածում է դրանց վնասակարության մասին առասպելներ: Օրինակ՝ դաշնային հողերում և ջրերում նոր հողմակայանների արգելքի մասին հրամանն ուղեկցվել է կեղծ պնդումներով՝ կապված դրանց աշխատանքի և կետերի մահվան միջև:

Այնուամենայնիվ, շուկայական գործոններն ավելի ուժեղ են գտնվել: Ըստ Ember-ի՝ ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի պահանջարկն աճել է 3 %-ով՝ դառնալով դարասկզբից ի վեր հինգերորդ ամենամեծ թռիչքը: Պատճառները՝ արհեստական բանականության համար տվյալների մշակման կենտրոնների, կրիպտոֆերմաների, էլեկտրամոբիլների և կենցաղային տեխնիկայի բումը: Սա խթանում է ներդրումները բոլոր տեսակի էներգիայի արտադրության մեջ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]