Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Մինչև դուք զբաղված էիք իբր «խաղաղության» պայմանագրի թեմայով, ՔՊ իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրեցին ՀՀ պետական պարտքը․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
750 մլն դոլար !

Հարգելի հայրենակիցներ! Մինչև դուք զբաղված էիք իբր  «խաղաղության» պայմանագրի թեմայով, քպ իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրեցին ՀՀ պետական պարտքը։ Պարտքի այս խմբաքանակը այնպիսի գրավիչ է եղել կապիտալիստ ներդրողների համար, որ պահանջարկը կազմել է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար։ Աշխարհի քարտեզի վրա քիչ երկրներ կան, որոնք դոլարային 7.1 տոկոսով վարկ են վերցնում։ Որպեսզի հասկանաք թէ ինչ կարգի տարօրինակ գին է , ընդամենը հիշեցնեմ որ մինչ այս գործարքը, Հայաստանի արտաքին պարտքի տոկոսադրույքը եղել է ոչ ավելի 3.5 տոկոսից։ Ինչ որ մեկը, ով սերտ կապեր ունի արտասահմանյան ֆինանսական խմբերի հետ ,իշխանափոխությունից հետո պետք է բացատրի թէ

1. Ինչո՞ ւ է 2.6 մլրդ պահանջարկ եղել մեր պարտատոմսերի նկատմամբ։

2. Ինչո՞ ւ է ինվեստորներին առաջարկվել 7.1 տոկոսային մակարդակ:

3. Ո՞ վ է շահագրգիռ, որ բյուջետային դեֆիցիտ եվ ազատ անկման մեջ գտնվող տնտեսություն ունեցող երկրի տրամադրի նման ռեսուրսներ նախընտրական տարում:

4. Ո՞ վ է այն երջանիկ աստղի տակ ծնված Լոնդոնի բորսայում գործող ֆինանսական բրոքերը, ում վստահում են ՀՀ ֆինանսական տիտանները։

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:

Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:

Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները

Թողարկող’

Հայաստանի Հանրապետություն

Տեղաբաշխված ծավալ'

750,000,000 ԱՄՆ դոլար

Գնանշման օր'

2025թ. մարտի 5

Մարման օր

2035թ. մարտի 1

Եկամտաբերություն

7.1000%

Լրացուցիչ համեմատության համար տեղադրում ենք investing .com կայքում առկա տեղեկատվությունը Անգլիայի բանկի տաս տարվա պարտատոմսերի եկամտաբերության վերաբերյալ։

Հայաստան «7.1 տոկոս, Անգլիա» 4.6 տոկոս