Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Ամերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո այն ողջունողների բազմության մեջ նկատվեց նաև Վաշինգտոնը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ։ «Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», - ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։

Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմն իր գործողություններով վկայում է, որ տարածաշրջանում իր թիվ մեկ գործընկերն Ադրբեջանն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆն ուրբաթ առավոտյան Մոսկվա կատարած գիշերային այցից հետո վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ամերիկյան աղբյուրները սուղ տեղեկություններ են հայտնում, իսրայելական The Jerusalem Post պարբրականն էլ նշել է, թե այդ այցը լավ համակարգված դիվանագիտական ​​քայլ է Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Արբեջանական աղղբյուրներն էլ նշում են, թե Բաքվում Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ութքոֆը քննարկել է Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնությունը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ կասպյան նավթամուղի կառուցումը։ Ութքոֆին կարող էր հետաքրքրել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու գաղափարը։ Նախագծում որպես միջնորդ կարող են հանդես գալ նաև ամերիկյան ընկերությունները։

Փաստացի, ՀՀ իշխանություններին ոչ ոք այլևս լուրջ չի վերաբերվում, նույնիսկ շաբաթներ առաջ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրած ամերիկացիները, իսկ հիմնական հանդիպումներն անցկացնում են Բաքվի հետ։

Արինա Մարգարյան