Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

«Մեր քաղաքը» դաշինքը երթով մեկնարկեց Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

«Մեր քաղաքը» դաշինքը՝ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, երթով մեկնարկեց Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Մարտուն Գրիգորյանն ու դաշինքի անդամներն առաջին հերթին այցելեցին Հայ առաքելական սուրբ եկեղեցի Շիրակի թեմ՝ ստանալով թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը։

Դիմելով Միքայել Սրբազանին՝ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ ինչպես միշտ, ավանդույթի համաձայն, սկսում ենք քարոզարշավը` Սրբազանի օրհնությունը ստանալով:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր խոսքում հավաստեց, որ, իրոք, ավանդույթ է դարձել թե՛ Գյումրու քաղաքապետի, թե՛ Ազգային ժողովի ընտրություններից առաջ Մարտուն Գրիգորյանի ու նրա թիմի հետ հանդիպելը, օրհնություն ու բարեմաղթանքներ փոխանցելը, միաժամանակ շեշտելով, որ ցավոք ոչ բոլոր քաղաքական ուժերն ու անհատներն են, որ հասկացել ու ըմբռնել են Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը, որն ավելի շատ վնասեց պետական մարմիններին, քան եկեղեցուն։

Ստանալով Սրբազանի օրհնությունը՝ «Մեր քաղաքը» դաշինքի անդամները շարժվեցին դեպի Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որտեղ հանդիպեցին գյումրեցիների հետ։

Հանդես գալով ելույթով՝ Մարտուն Գրիգորյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին հանդիպմանը մասնակցելու համար ու հայտարարեց, որ ավանդույթի համաձայն առաջին քայլն արդեն արված է ու, ինչպես միշտ, ստացել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը։ Բացի այդ, տեղեկացրեց, որ նախօրեին դաշինքի անդամներով այցելել են «Շիրակ» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու արցախյան բոլոր պատերազմների նահատակների շիրիմներին։ Մարտուն Գրիգորյանը բոլոր ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը։

Իր խոսքում Մարտուն Գրիգորյանը նշեց, որ քարոզարշավի առաջին օրերը հասկանալի պատճառով այնքան էլ տրամադրող չեն, քանի որ երկրում կան լուրջ պրոբլեմներ, որ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի իշխանությունները խոստացան գնալու հերթական զիջումները, սակայն, միաժամանակ, «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը խոստացավ, որ իրենք կանեն ամեն ինչ, կստեղծեն անհրաժեշտ տրամադրությունը, որպեսզի գյումրեցիները կարողանան մտնել նախընտրական գործընթացի մեջ։

Մարտուն Գրիգորյանը շեշտեց, որ քաղաքապետ դառնալու համար չէ միայն, որ մտել է այս պայքարի մեջ, այլ այս պայքարով, Գյումրու ընտրություններով կանխելու են թե՛ Սահմանադրության փոփոխությունները, թե՛ մնացյալ կործանարար գործընթացները, որոնք ապագայում սպասվում են երկրում։

Մարտուն Գրիգորյանի կոչով միջոցառման ավարտից հետո «Մեր քաղաքը» դաշինքի անդամներն հանդիպմանը մասնակից գյումրեցիները մոմ վառեցին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։