Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Հնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար

Դեպքերի ճնշող մեծամասնությունում երկկողմանի արևային վահանակների կողմերից կողմը չի կարող պարծենալ պատշաճ էլեկտրականության արտադրությամբ, քանի որ լույս քիչ է ստանում: Չհաշված այլ գործոնները՝ դրան խանգարում է նաև լավ թափանցիկ էլեկտրոդների բացակայությունը, որպեսզի ճառագայթները փոքր կորստներով անցնեն վահանակների միջով: Հետևաբար, այսօր գիտնականների առաջնահերթությունը ամենաբարձր արդյունավետությամբ թափանցիկ էլեկտրոդների ստեղծումն է, և այդ խնդիրը մոտ է լուծմանը, գրում է 3dnews.ru–ն։

Դհարվադի Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի (IIT)  հետազոտողների թիմը պնդում է, որ գտել է ամուր, կայուն, արդյունավետ և մատչելի թափանցիկ նյութ արևային վահանակների էլեկտրոդների համար: Նոր նյութը կարող է փոխարինել թանկարժեք և փխրուն այնպիսի նյութերին, ինչպիսիք են ինդիումի անագի օքսիդը (ITO), որոնք ներկայումս օգտագործվում են երկկողմանի արևային վահանակներ պատրաստելու համար: Հնդիկ գիտնականները մշակել են  երեք հերթափոխող շերտերով՝ երկու արտաքին նիկելի օքսիդի (NiO) և արծաթի (Ag) շերտեր, թափանցիկ բարակ թաղանթով էլեկտրոդներ արտադրելու տեխնոլոգիա: Այդ նյութերը չեն պահանջում հատուկ մշակում ամուր և ճկուն լինելու համար: Նաև դրանց արտադրությունը ավելի էժան կլինի, ինչը խոստանում է ավելի մատչելի դարձնել երկկողմանի արևային մարտկոցները:

Բեկումը եղել է այն ժամանակ, երբ հետազոտողները կարողացել են ընտրել գազային փուլից նյութերի շերտ առ շերտ նստեցման հարմար ռեժիմ: Այդ գործընթացի ընթացքում նյութերը գոլորշիանում են վակուումային խցիկում, այնուհետև խտանում են մակերեսի վրա՝ ձևավորելով բարակ, միատեսակ շերտեր: Օգտագործելով այդ մեթոդը՝ գիտնականները ձևավորել են եռաշերտ NiO/Ag/NiO  կառուցվածք, որի արդյունքում էլեկտրոդի հաստությունը 40 նմ-ից պակաս է ստացվել:

Նման էլեկտրոդների օգտագործումը փորձարարական պերովսկիտ արևային մարտկոցում ցույց է տվել 9,05% արդյունավետություն առջևի մասում և 6,54% հետևի մասում: Երկկողմանի գործակիցը, որը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է վահանակի հետևի մասը արտադրում էլեկտրաէներգիա համեմատած դիմացի կողմի հետ, հասել է 72%-ի: Իրականացվել փորձարկում 1000 ժամ առանց շրջակա միջավայրից պաշտպանության, և պերովսկիտային վահանակները պահպանել են իրենց սկզբնական արդյունավետության մինչև 80%-ը:

Նման երկկողմանի արևային մարտկոցները կբարձրացնեն արևային մարտկոցների շահագործման արդյունավետությունը նորմալ պայմաններում և պահանջարկ կունենան այն տարածքներում, որտեղ նախկինում ֆոտոգալվաններ չեն օգտագործվել, օրինակ գյուղատնտեսությունում, որտեղ լույսի յուրաքանչյուր ֆոտոն կարևոր է: Այդ վահանակները կարող են նաև փոխարինել պատուհանի ապակուն՝ էներգիա արտադրելով  և չխանգարելով լույսի հոսքին սենյակ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]