«Ստեփանը եկավ ու հայտարարեց, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում և կրել «հավատարիմ ամուսնու դերը»». Անի Ամիրյանը՝ ամուսնալուծության մասին
Երգչուհի Անի Ամիրյանը, երկար դադարից հետո, LIFEROOM հաղորդման շրջանակներում խոսել է իր և դերասան Ստեփան Ղամբարյանի ամուսնալուծության մասին: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված.
«Քովիդի ժամանակ, երբ բոլորս մնում էինք տանը, մենք ևս մնացինք տանը և ես տեսնում էի, թե ինչքան դժվար էր դա տրվում Ստեփանին:
Իր աշխատանքն առհասարակ շատ էր դրսի հետ կապված և, եթե քնելը չհաշվենք, նա 1 ժամ էր տանը մնում: Իսկ այս դեպքում պետք էր 24 ժամ մնալ տանը:
Այդ ժամանակ մեր հարաբերությունները մի քիչ լարվեցին և դժվար շրջափուլ անցանք: Այդ փուլից հետո որոշեցինք, որ ես Մարթայի հետ պետք է առանձնանամ իմ տանը, որ մի քիչ հանգստանամ: 1 տարի ու մի քանի ամիս ես Մարթայի հետ ապրեցի մենակ՝ առանց Ստեփանի:
Համարվում էինք ընտանիք, ամուսնալուծված չէինք, և այդ ամբողջ ընթացքում իմ մտքում էր՝ ինչպես փրկել մեր ընտանիքը, նորից վերականգնել հարաբերությունները, ինչպես Ստեփանին բերել ընտանիք:
Կստեմ, եթե ասեմ, որ այդ ժամանակահատվածում չեմ մտածել ամուսնալուծվելու մասին, բայց ինձ համար մեծ պատասխանատվություն էր դա վերցնել իմ ուսերին:
10 տարին քիչ չէր, որ մենք միասին ճանապարհ էինք անցել, ու մեծ պատասխանատվությունից խուսափելու համար անընդհատ ասում էի՝ ես չպետք է հանձնվեմ և մենք պետք է պայքարենք:
Հիմա կարող եմ ասել հուրախություն ինձ՝ Ստեփանն ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին: Մի օր պարզապես եկավ ու հայտարարեց, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում և կրել «հավատարիմ ամուսնու դերը»:
Հասկացա, որ ոչինչ իմ ձեռքերում չէ, պետք է ընդամենը ենթարկվել այդ պահի խաղի կանոններին և այդպես էլ եղավ: Ստեփանը և՛ իմ փոխարեն որոշեց, և՛ իր փոխարեն որոշեց: Բայց հիմա ես հասկանում եմ, որ նա ամենալավ բանն է արել ինձ համար:
Այդ պահին նրա որոշումն ինձ տապալեց, բայց ես մեծացա, կարողացա իմ ուսերին վերցնել մեկ այլ պատասխանատվություն:
Մտածում էի՝ արդեն ես մենակ եմ զբաղվելու երեխայի դաստիարակությամբ, ես երբևէ չեմ պատկերացրել ինձ ամուսնալուծված կնոջ դերում: Ես տապալվեցի, բայց կարողացա մոխրից ոտքի կանգնել, սկսել 0-ից:
Բայց ես շնորհակալ եմ Ստեփանին դրա համար, որովհետև այն ինքնուրույնությունը, որ հիմա ունեմ, ժամանակին չունեի»,- անկեղծացել է Անին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...