Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարտի 11-ից 13-ը «Եվրասիա» ԱՈԱԿ-ը Երևանում անցկացրեց «ԵվրասիաԿինոֆեստի արձագանքը»: Միջոցառմանը մասնակցել է մոտ 1500 մարդ։ Ֆորումը շարունակությունն էր «Եվրասիա-Կինոֆեստի», որը տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։
Միջոցառման հիմնական նպատակն էր մայրցամաքի ժողովուրդների մշակութային ժառանգության հանրահռչակումը, տարբեր երկրների ոլորտի ներկայացուցիչների համար միասնական հարթակի ստեղծումը՝ մասնագիտական և ընկերական շփման համար, ինչպես նաև արդեն ձևավորված կինոհանրության ընդլայնումն ու ամրապնդումը։
«Մեր «Արձագանքը» արդեն երրորդ անգամ հնչեց։ Շնորհակալություն Հայաստանին ջերմ ընդունելության և հիանալի տոնական մթնոլորտի համար։ Մեր ֆորումը նպաստում է կինոփառատոների շարունակականության պահպանմանը, Եվրասիայի կինոհանրության ընդլայնմանը, և ամենակարևորը՝ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, քանի որ մեզ բոլորիս միավորում են ընդհանուր մշակութային ավանդույթները, պատմությունը և հոգևոր-բարոյական արժեքները»,- նշել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։
Ֆորումի բացմանը ներկա էին ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, ռուսական կինոաստղեր՝ Ելենա Վալ յուշկինան, Կատյա Սեմյոնովան, Սերգեյ Տոդորովը, Անտոն Զացեպինը, Մաքսիմ Կոլոսովը։ Ֆորումի շրջանակներում անցկացվեցին կրթական մոդուլներ, ստեղծագործական արհեստանոցներ, վարպետաց դասեր, հանդիպումներ կինոաստղերի հետ, ինչպես նաև ցուցադրվեցին «Եվրասիա-Կինոֆեստի» լավագույն ֆիլմերը։
«Իմ տանը երկար սպասված տոն էր, պե՞տք է, արդյոք, ասել, թե որքան երջանիկ եմ։ Նման միջոցառումները չափազանց կարևոր են մեր երկրների համար։ Մենք պետք է համատեղ պահպանենք այն ընդհանուր արժեքները, որոնք ունենք, և կինոարվեստը դրան մեծապես նպաստում է»,- ասաց «Եվրասիա» ԱՆԿ-ի խորհրդի անդամ Միկա Բադալ յանը։
Մասնակիցները դիտեցին «ԵվրասիաԿինոֆեստի» լավագույն ֆիլմերը, որոնց թվում էին՝ «Հայրիկ» (Հայաստան), «Ես մեծացել եմ» (Հայաստան-Ռուսաստան), «Այնտեղ, որտեղ լավ է» (Ռուսաստան-ՄոլդովաՀայաստան), «Բախտ» (Տաջիկստան), «Վերջին գին» (Ռուսաստան-Աբխազիա):
Հիմնական «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնը կայացել է Մոսկվայում 2024 թվականի հոկտեմբերի 17-ից 21-ը։ Այն միավորել է ավելի քան 250 կինոգործիչ և փորձագետ՝ 18 երկրից։ Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 5 հազար հանդիսատես։ Հաջորդ փառատոնը տեղի կունենա 2025 թվականի հունիսին՝ Սոչիում։ Ներկայումս ակտիվորեն պատրաստվում են փառատոնի նոր ֆորմատները՝ մասնագիտական շփման, փորձի փոխանակման և ուսուցման համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից