Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ

Թուրք լրագրողների այցը Հայաստան, պաշտոնական տվյալներով, բյուջեի վրա 7,5 մլն դոլար է արժեցել, բայց մեր տեղեկություններով, դա ծախսի մի փոքր մասն է իրականում։ Լրագրողներին և նրանց ուղեկիցներին նաև լուրջ նվերներ են արել, որպեսզի թուրքական մամուլում ՀՀ գործող իշխանությունների հասցեին դրական բաներ գրեն։ Միևնույն ժամանակ, այդ այցի ընթացքում նաև որոշակի խնդիրներ են առաջացել։ Բանն այն է, որ թուրք լրագրողներին ուղեկցել են թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, որոնք իբր զբաղված են եղել նրանց անվտանգությամբ, բայց իրականում այլ, օպերատիվ գործողություններով են զբաղվել։ Հայաստանի հատուկ ծառայություններն էլ ուշադիր հետևել են, որպեսզի խնդիրներ չառաջանան, տեղեկություններ են ունեցել, թե թուրքերի դեմ կարող է բողոքի ակցիաներ կամ այլ գործողություններ լինեն։

Թուրքերն ամեն ինչ արել են, որ այցի շուրջ իբր անվտանգային խնդիրների մասին տեղեկություններ լինեն, որպեսզի լեգիտիմ իրավունք ունենան իրենց գործակալներին Հայաստանում տեղակայելու համար, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի օրոք մեր երկիրը «պռախադնոյ դվոռ» է դարձել տարբեր երկրների հատուկ ծառայությունների համար։

Մեր տեղեկություններով, նույնիսկ ՀՀ վարչապետի ինքնաթիռն է պատրաստ եղել, որ եթե ինչ-որ խնդիրներ ծագեն, թուրք լրագրողներին այդ ինքնաթիռով տեղափոխեն Թուրքիա։

Թե ինչպես է Հայաստանից հեռացել թուրքական պատվիրակությունը, հայտնի չէ։

Փաշինյանական իշխանությունը հատուկ հարգանքի նշաններ է ցույց տվել թուրքերին, ամեն կերպ փորձում էր սիրաշահել՝ կարծելով, որ այդկերպ կկարողանան հասնել հարաբերությունների կարգավորմանը։ Ի դեպ, առաջին օրերին թուրքական մամուլում դրական շեշտադրումներով նյութեր ու ռեպորտաժներ են եղել, բայց կարճ ժամանակ անց թուրքական մեդիան կրկին վերադարձել է իր սովորական հուն՝ ծաղրելով և քննադատելով Հայաստանը։

Աննա Շահինյան