Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Մարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին

Բազմիցս առիթ ենք ունեցել ձեզ պատմելու 2019 թ.-ին հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին: Այն իր շուրջ է համախմբում տաղանդավոր հայ երեխաներին, բացահայտում նրանց ներուժը և օգնում նվաճել նորանոր բեմեր ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր անկյուններում: Հիմնադրամի կրթաթոշակառուները հաղթանակներ են գրանցում միջազգային մրցույթների ժամանակ՝ ոչ միայն բարձր պահելով Հայաստանի անունն ու պատիվը, այլ օրինակ դառնալով իրենց հասակակիցների համար, նրանց վարակելով՝ կրթությամբ բոլոր հնարավոր դռները բացելու կարգախոս դարձած գաղափարով: Հիմնադրամն իր գործունեությամբ ձևավորում է Հայաստանի դասական երաժշտության ապագան:

Մի քանի նպատակ է հետապնդում այն. կրթություն և զարգացում, միջազգային համագործակցություն, հասարակական ներգրավվածություն և սա ամենը չէ: Շարունակական կրթությունը՝ վարպետաց դասերի, դասախոսությունների և միջազգային ծրագրերի ու աշխարհի առաջատար երաժշտական ակադեմիաների միջոցով, հնարավորություն է տալիս պատանի երաժիշտներին ճաշակ ձևավորել, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կատարելագործվել: Պատկերացնել կարելի է միայն նրանց ոգևորվածությունը, երբ հայտնվում են աշխարհի ամենահայտնի բեմերում և հերթական անգամ բարձր պահում մեր երկրի պատիվը, ցույց տալիս աշխարհին, որ մեր պետության համար կարևոր է պատանիների որակյալ կրթությունը նաև դասական երաժշտության ասպարեզում: Կրթված պատանիները Հայաստանի դեսպաններն են աշխարհի բոլոր պետություններում: Մի քանի հրապարակումներով հնարավոր չի լինի պատմել հիմնադրամի մասին, ուստի առաջարկում ենք մեր ընթերցողներին այցելել նրա պաշտոնական կայք և տեսնել, թե տարիներ ի վեր ինչ գործունեություն է ծավալել այն և, ի վերջո, համոզվել, թե որքան տաղանդավոր երեխաներ են ապրում մեր երկրում:

Ի դեպ, հիմնադրամի կրթաթոշակառուները որոշակի իմաստով իրենց հաշվետու են համարում հանրության՝ իրենց հանդիսատեսի առջև: Հաշվետվության յուրօրինակ ու կարևոր դրսևորում են համերգները, միջոցառումները: Մարտի 26-ին և 27-ին ժամը 19:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024 թ.-ի կրթաթոշակառուների գալա համերգին: Երեկոյի ընթացքում պատանի երաժիշտները կկատարեն հայտնի և սիրված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հանդիսատեսը, վստահաբար, ներկա կգտնվի որակյալ, ոգեշնչող, ապագայի հանդեպ հույս պարունակող միջոցառման: Սրանք կարևոր դիտարկումներ են, քանի որ հաճախ ենք լսում դժգոհություններ, որ անճաշակ երաժշտությունը կլանել է որակյալին: Իսկ ոգեշնչման և հույսի տեսանկյունից արդյոք կարո՞ղ ենք էլ ավելի լավ օրինակներ ունենալ, քան մեր տաղանդավոր պատանիներն են:

Առնո Բաբաջանյան համերգասրահից, tomsarkgh.am-ից և ticketon.am-ից տոմսեր ձեռք բերելով և այս հրաշալի համերգին ներկա գտնվելով՝ հանդիսատեսը ևս իր լուման կունենա տաղանդավոր երաժիշտների համար ճանապարհ հարթելու գործում:

Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի հիմնադրամի երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերի իրագործմանը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ տաղանդավոր երեխաների մասնագիտական առաջընթացի ապահովման և նպատակների իրականացման համար:

Ցանկացած լավ գաղափար մեր օրերում շատ բարդ կլինի կյանքի կոչել առանց գործընկերների: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողքին կանգնած նրա գործընկերները ևս հավատում են այն գաղափարներին ու նպատակներին, որոնց կրողն են մեր պատանի երաժիշտները և նրանց այս կարևոր՝ շարունակական կրթության ճանապարհին միայնակ չեն թողնում: Առանց նրանց աջակցության՝ անասելի բարդ կլիներ կյանքի կոչել հիմնադրամի ծրագրերը: