Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել՝ Ալիևից մուրալով «խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը» որքան հնարավոր է շուտ սկսելու թեմայով։
 
Ակնհայտ է, որ Նիկոլը շտապում է ստորագրել այդ փաստաթուղթը, մինչդեռ Ալիևը, հակառակը, ակտիվորեն շարունակում է «սահմանային շարժերը»։ Նա արդեն 7-8 պաշտոնական հայտարարություն է տարածել, թե «հայկական կողմը շարունակում է սահմանին սադրանքներ իրականացնել»։
 
Բացի դրանից, ՔՊ-ական ողջ ակտիվը լծվել է փաստաթղթի «անհրաժեշտության և պատմական բացառիկ հնարավորության» վերաբերյալ քարոզչությանը, մինչդեռ օդում կախված է պատերազմի բացահայտ վտանգը։ Թերևս պարզ է մեկ բան․ Նիկոլը փորձում է շահարկել իրավիճակը, որպեսզի, ռազմական գործողությունների դեպքում, ամբիոնից հայտարարի. «Ես պատրաստ էի ստորագրելու, տեսեք՝ Ալիևը չստորագրեց»։ Մարդիկ էլի կլսեն, կընդունեն այս թեզը և կծափահարեն։
 
Իրականում, եթե մասնագիտական հայացք գցենք տեղի ունեցող գործընթացին, ապա պարզ կդառնա, որ մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից ներկայացված դասական քաղաքական ուլտիմատումի հետ։ Ադրբեջանը բացահայտ սպառնում է Հայաստանին ու հայ ժողովրդին պատերազմով, մինչդեռ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները նույնպես, իրենց հերթին, ներքին լսարանին ահաբեկում են պատերազմի սպառնալիքով՝ տեղեկատվական և ապատեղեկատվական քարոզչությամբ։
 
Ըստ էության, Ադրբեջանը ձևավորել է քաղաքական ուլտիմատում, որի միջոցով Հայաստանից պահանջում է միակողմանի զիջումներ՝ առանց փոխադարձ պարտավորությունների։ Ալիևը, օգտվելով ուժեղ դիրքերից, սահմանում է պայմաններ, որոնք բխում են բացառապես իր շահերից՝ առանց ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու։ Բացահայտ ուլտիմատում է նաև «միջանցքի» գաղափարի առաջմղումը, որով Հայաստանը պարտավորվում է տրամադրել ճանապարհային կապ, մինչդեռ Ադրբեջանն իր կողմից որևէ հավասարարժեք զիջում չի կատարում։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանից իր դեմ միջազգային իրավական գործընթացներ չնախաձեռնվեն՝ առանց իր կողմից որևէ պատասխանատվություն ստանձնելու։
 
Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայիս գործընթացը բանակցային հավասարակշռված մոդելից վերածվել է քաղաքական ճնշման մեխանիզմի, որտեղ Ադրբեջանը ձևավորում է իր ուզած պայմանները՝ առանց պատրաստակամության կատարել որևէ զիջում։
 
Բոլորս հիշում ենք, թե ինչպես 1939-ին Գերմանիան ներկայացրեց ուլտիմատում Լեհաստանին՝ պահանջելով տարածքային զիջումներ և հատուկ իրավունքներ Դանցիգում։ Մերժումից հետո Գերմանիան սկսեց ներխուժումը, ինչի հետևանքով սկսվեց Երկրորդ աշխարհամարտը։ Նշենք նաև, որ երբ Գերմանիան սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ուլտիմատում ներկայացրին՝ պահանջելով, որ գերմանական զորքերը դուրս բերվեն։ Գերմանիան մերժեց, և սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, ինչն էլ դարձավ համաշխարհային պատերազմի մեկնարկային կետը։
 
Ուլտիմատումի մեկ այլ ցայտուն օրինակ էր 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամը, երբ ԱՄՆ-ը պահանջեց, որ Խորհրդային Միությունը դուրս բերի իր միջուկային հրթիռները Կուբայից՝ սպառնալով ռազմական գործողություններով։ Ի վերջո, ԽՍՀՄ-ը ընդունեց պայմանները՝ պայմանով, որ ԱՄՆ-ն իր հերթին Թուրքիայից կհանի իր միջուկային հրթիռները։
 
Կամ, օրինակ, 1990-ին Իրաքի սպառնալիքները Քուվեյթին, երբ Բաղդադը պահանջում էր, որ Քուվեյթը զիջի որոշ նավթային հանքեր։ Քուվեյթը մերժեց, ինչից հետո Իրաքը ներխուժեց և բռնակցեց այն։ Սա հանգեցրեց Պարսից ծոցի պատերազմին (1991 թ.), երբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ուժով դուրս մղեց Իրաքին։
 
Այս օրինակները ցույց են տալիս, որ ուլտիմատումը հաճախ լինում է պատերազմի կամ խոշոր քաղաքական ճգնաժամի նախերգանքը, երբ պահանջ ներկայացնող կողմը պատրաստ է ուժի դիմել, եթե իր պայմանները չեն բավարարվում։