Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր

Պարզ և արևոտ եղանակը նպաստել է արևային էներգիայի արտադրության աճին Եվրոպայի որոշ մասերում։ Սա հանգեցրել է նրան, որ էլեկտրաէներգիայի գները երկար ժամանակահատվածներում, մոտավորապես կեսօրին, ընկել են զրոյից ցածր, գրում է Bloomberg-ը։ Մարտի 19-ին Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Լեհաստանում էլեկտրաէներգիայի գները բացասական են եղել չորս ժամվա ընթացքում։

Գերմանիայում արևային էներգիայի արտադրության գագաթնակետը, ըստ գործակալության տվյալների, հասել է գրեթե 44 ԳՎտ-ի, ինչը մոտ է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին։ Ֆրանսիայում արևային էներգիայի արտադրությունը նախորդ օրը աճել է մինչև 16,6 ԳՎտ, վկայում են RTE ցանցի օպերատորի տվյալները։

Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ Գերմանիայում էլեկտրաէներգիայի գները 2025 թվականի առաջին առևտրային օրը ընկել են զրոյից ցածր։ Հունվարի 2-ի գիշերը հողմային էներգիայի արտադրությունը հասել է 40 ԳՎտ-ի, ինչը զգալիորեն գերազանցել է պահանջարկը։

Էլեկտրաէներգիայի բացասական գները աճել են այս տարվա մարտին՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, քանի որ ցանց է մտնում ավելի շատ արևային էներգիա, որը գերազանցում է պահանջարկը։

Եվրոպայի ցանցային ենթակառուցվածքը չի կարողանում կլանել լրացուցիչ արևային էներգիա։ Սա, գրում է գործակալությունը, կարող է հանգեցնել բացասական գների ժամանակահատվածների աճի՝ հունիս և հուլիս ամիսներին արևային էներգիայի գագաթնակետային արտադրության ժամանակ, ինչպես նաև` հաջորդ տարի։
Վերջին տարիներին Եվրոպայում նկատվել է արևային էներգիայի արտադրության աճ՝ բնական գազի գների աճի և արևային վահանակների ծախսերի նվազման պատճառով։ Գերմանիան նախատեսում է այս տարի ավելացնել ռեկորդային 17 ԳՎտ արևային էներգիա և շարունակել ավելացնել տարեկան հզորությունները` առնվազն մինչև 2030 թվականը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]