Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարությունը որոշել է կիրառել դեռևս 2022 թ. ձմռանը Հարկային օրենսգրքում իրականացրած օրենսդրական փոփոխությունները և լրացուցիչ հարկ գանձել կառուցապատող ընկերություններից։ Օրենքի էությունն այն է, որ դեռևս անավարտ՝ կառուցման փուլում գտնվող շինությունների համար առաջադրում են գույքահարկ վճարելու պարտավորություն՝ սկզբնական շինթույլտվության ժամկետի ավարտից կամ այդ ժամկետի երկարաձգման փուլից սկսած։ Այսինքն, եթե կառուցապատող ընկերությունը երկարաձգել է շինթույլտվության ժամկետները, միևնույն է՝ նա պարտավոր է վճարել դեռևս չկառուցված շենքի գույքահարկը։

Հատկանշական է, որ թեև օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2023 թ. հունվարի 1-ից, բայց մինչ օրս այդ օրենքը չի կիրառվել։ Փոխարենը Երևանի քաղաքային իշխանությունները կառուցապատող ընկերությունների համար տեղական տուրքերի և վճարների նոր՝ ահռելի բարձր դրույքաչափեր են սահմանել, ինչպես նաև աննախադեպ աստիճանի բարձրացրել են շինթույլտվություններ տրամադրելու և դրանց ժամկետը երկարաձգելու գինը։ Երկու այս փոփոխությունների նպատակն էլ տնտեսվարողներին իբր ստիպելն էր, որ շինաշխատանքները ժամանակին ավարտին հասցնեն և կիսատ չթողնեն։

Փաստորեն միևնույն խնդիրը լուծելու պատրվակով իշխանությունները երկու գործիք (իսկ իրականում՝ պատժամիջոց) են մշակել, որոնցից մեկն արդեն գործում է, իսկ մյուսը՝ մինչ այս տարվա մարտի 1-ը առկախված մնացել։ Բայց փաստորեն կառավարությանը նոր գումարներ են անհրաժեշտ, և նրանք որոշել են ստուգել բիզնեսը հարկման «մատերիալի» վերածելու իրենց զինանոցները, տեսնել, թե էլ ինչպես կարելի է գումար գանձել Հայաստանում գործող բիզնեսներից և գործի դնել նաև երկրորդ պատժամիջոցը։

Դեռևս չկառուցված շենքի համար գույքահարկ պահանջելու օրենքը մեծ սպառնալիք է դարձել կառուցապատող ընկերությունների համար։ Նրանցից շատերը կարող են կանգնել սնանկացման վտանգի առջև՝ մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ առաջացնելով շուկայի բազում այլ ոլորտների, օրինակ՝ բանկային համակարգի համար։ Էլ չենք խոսում իրենց բնակարաններին սպասող բազում քաղաքացիների մասին, որոնք կարող են պարզապես ձեռնունայն մնալ՝ համալրելով իշխանությունների քայլերից տուժած հարյուր հազարավոր քաղաքացիների շարքերը։

Ի՞նչ պետք է անեն առանց այն էլ տասնյակ և հարյուրավոր միլիոն դրամ չնախատեսված տեղական տուրքեր և տարատեսակ վճարներ վճարող կառուցապատողներն այս իրավիճակից դուրս գալու համար։ Դժվար է ասել։ Թերևս շատերը կա՛մ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, կա՛մ սնանկանան, կա՛մ էլ դժվարությունները շրջանցելու ուղիներ որոնեն։ Մինչդեռ մեր երկրի՝ Սահմանադրությամբ ապահովագրված պարտավորություններից են գործարար միջավայրի բարելավումը, բնակարանային շինարարության խթանումը և այլն։

Թե բա՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում