Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Հայ-ռուսական նոր «մեղրամսի» սպասումով

Մոսկվայում մարտի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանի և Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Հայկական կողմը նշում է, որ քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Սաֆարյանը Գալուզինին տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում շոշափելի փոփոխություններ են եղել, ընդ որում, Փաշինյանի հրահանգով։ Թեպետ Ռուսաստանը շարունակում է անվստահությամբ վերաբերվել Փաշինյանին՝ հասկանալով, որ վեկտորալ շրջադարձը կապված է Դոնալդ Թրամփի պաշտոնավարման, Վաշինգտոնի կողմից ՀՀ նկատմամբ հետաքրքրության կորստի, աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Ավելին, թե՛ Փաշինյանը, թե՛ իր իշխանության մյուս ներկայացուցիչները որևէ թթու խոսք վերջին շրջանում չեն ասում ՌԴ հասցեին, իսկ ՀԱՊԿ-ի մասին, որի հասցեին գործող իշխանությունները, թերևս, միայն հայհոյանք չեն տվել, խոսելիս մեղմիկ բառախաղեր են անում։

Երեկ Հանրայինին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է. «ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության երաշխավորն է եղել։ Մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ։ Պետք է՝ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն և ունակություն, պաշտպանունակ բանակ, որի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը»։ Որևէ բառ չի ասել ՀԱՊԿ կողմից իր պարտավորությունները չկատարելու, դաշինքի որոշ անդամների կողմից Ադրբեջանին աջակցելու մասին։ 

Էլինա Գրիգորյան