Գիտնականները ստեղծել են էժան արևային մարտկոցներ, որոնք կարելի է տեղադրել ցանկացած վայրում
Կոռնելի համալսարանի հետազոտողները մշակել են HelioSkin կոչվող թեթև և ճկուն ֆոտոգալվանային «գործվածք», որը կարող է փաթաթվել բարդ ձևերով կառույցների շուրջ՝ արևի կլանումը բարելավելու համար, գրել է Interestengineering.com-ը, գրում է Focus.ua–ն։
Ի տարբերություն ավանդական արևային վահանակների, HelioSkin-ի դիզայնը և՛ գործնական է, և՛ էսթետիկ, ինչը կարող է մեծացնել արևային էներգիայի օգտագործումը: Նախագիծը նպատակ ունի վերանայել արևային մարտկոցների օգտագործումը, որպեսզի դրանք դառնան ավելի հարմարվող և էսթետիկորեն հաճելի ժամանակակից ճարտարապետության համար:
HelioSkin-ը լուծում է բնապահպանական կարևոր խնդիր՝ ԱՄՆ-ում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 40%-ը գալիս է շենքերից: Ըստ մշակողների, HelioSkin-ը նպատակ ունի նոր հնարավորություններ ընձեռել մաքուր էներգիային անցնելու համար ապահովելով ճկուն, էսթետիկորեն հաճելի արևային ծածկույթ, որը կարող է փաթաթվել բարդ կառուցվածքների շուրջ, ինչը կնվազեցնի շենքերի ջեռուցման, լուսավորության և հովացման հետ կապված CO2–ի արտանետումների 28%-ով:
Գիտնականներին ոգեշնչել է Արաբիդոպսիս բույսը: Ստվերավորված կողմում նրա բջիջներն ընդարձակվում են 25%-ով, ինչի հետևանքով ցողունը մինչև 90% թեքվում է դեպի արևը: HelioSkin-ի ճկուն դիզայնը հիմնված է օրիգամիի սկզբունքի վրա։
Հետազոտողները նաև համագործակցում են E Ink ընկերության հետ, որպեսի կիրառվեն հարմարվողական ցուցադրման հնարավորությունները, որոնք թույլ կտան HelioSkin-ին ծառայել նաև որպես ճկուն գովազդային վահանակներ: E Ink-ի roll-to-roll տպման մեթոդը թույլ է տալիս մեծ քանակությամբ ֆոտոգալվանային թերթեր արտադրել ողջամիտ գնով: Այն համեմատելի է այն բանի հետ, թե ինչպես են պատրաստվում պերովսկիտային ֆոտովոլտային բջիջները, որոնք հայտնի են իրենց մատչելիությամբ: Հիմնական հայեցակարգն է տպել երկու չափսերով թերթեր, այնուհետև նյութը վերածել եռաչափի, որպեսզի այն կարողանա սահուն կերպով կլորացնել բարդ ձևերը:
Թիմը ստեղծել է վահանակների և ծխնիների համակարգ, որոնք ձգվում են տեղայնորեն՝ հարթ, առանց կնճիռների` շրջապատելով անգամ կոր առարկաները: Գիտնականներն ասում են, որ կրեատիվ դիզայներական մոտեցումներն ընդլայնում են արևային տեխնոլոգիաների օգտագործումը համատեղելով օգտակարությունն ու գեղեցկությունը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից