Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Կների՞ Փաշինյանը Մելիքբեկյանին նվաստացման համար

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեկ Թբիլիսիում խայտառակ պարտություն է կրել Վրաստանի հավաքականից։ Երևանում 0։3 հաշվով պարտությունից հետո էլ վրացի ֆուտբոլիստները նվաստացրել են մեր ընտրանուն՝ 6։1 հաշվով։ Ընդ որում, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ։ Հայ երկրպագուները խաղի ընթացքում վանկարկել են՝ «Մելիքբեկյա՛ն, հեռացիր»:

Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է 2019-ից: Նա և իր տեղակալ, Փաշինյանի թերթի նախկին մարզական լրագրող Արմեն Նիկողոսյանը վաղուց դարձել են հայկական ֆուտբոլի արգելակը, զարգացման խոչընդոտը, հավաքականում անառողջ մթնոլորտի պատասխանատուները, բայց համառորեն հրաժարվում են լքել իրենց պաշտոնները։ Նվաստացումից հետո Մելիքբեկյանը հրաժարականի մասին, իհարկե, չի հայտնել, փոխարենը լկտիաբար «սպառնացել» է շարունակել իր անփառունակ պաշտոնավարումը։ «Ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքի համար։ Երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց, որ կարող ենք առաջ գնալ, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, մեր խնդիրները ներսում լուծել և հուլիսին ներկայանալ որպես մարտունակ թիմ»,- ասել է նա։

Եվ իրոք, ինչո՞ւ պետք է Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը մտածեն հրաժարականի մասին, երբ ամենամեծ օրինակն իրենց աչքի առաջ է, մի ողջ երկիր ձախողած Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, նորանոր աղետներ բերել Հայաստանին, զարգացնել հնարավոր բոլոր կոռուպցիոն մեխանիզմները։

Երեկվա նվաստացումից հետո տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանն ինքը պահանջեր «արմենների» հրաժարականը։ Մամուլը բազմիցս գրել է, թե ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են գործում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, այդ թվում՝ ՔՊ-ական պաշտոնյաների մասնակցությամբ, ինչպես են ահռելի գումարները փոշիացնում տարբեր տենդերների միջոցով, և Արմեն Մելիքբեկյանն իրեն կարող է անձեռնմխելի համարել, քան դեռ երկրում իշխանություն են պարտության սիմվոլները։ 

Լիկա Ոսկանյան