Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի կորուստը հայոց պատմության մեջ է մտնելու որպես մեր ամենասև ու ամոթալի էջերից մեկը։ Իսկ տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը ավելի լայն համատեքստում կտրվի տարիներ անց, երբ արդեն երկարաժամկետ հեռանկարում զգալ տան Արցախի կորստի բացասական հետևանքները։

Արցախը Հայաստանի անվտանգության ողնաշարն էր, իսկ հիմա, երբ այդ ողնաշարը չկա, մեր անվտանգությունը դարձել է խոցելի՝ հատկապես Սյունիքի հատվածում։ Պատմականորեն հայկական Արցախն իր վերահսկողության տակ վերցնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ քայլ մոտեցավ պանթուրքական երազանքների իրականացմանը, որի հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մտադրություններն են։

Բայց հարցն այն է, որ բոլոր իրավական հիմքերը կան արցախահայության իրավունքների վերականգնման համար։ Կան նաև կոնկրետ փաստեր Արցախի անկախության թեման կրկին օրակարգ բերելու համար։ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը, իսկ դա տեղի է ունեցել այն ժամանակ գործող օրենքների համաձայն։ Դրա համար էլ Ադրբեջանը ցույց է տալիս, որ անհանգիստ է, քանի որ բռնի ուժի կիրառման արդյունքում օկուպացրել է նաև այն տարածքը, որն իրեն չի պատկանում։ Խոսքը, մասնավորապես, նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։ Դրա համար էլ անընդհատ Բաքվից խոսում են, թե Հայաստանում ռևանշիզմը գլուխ է բարձրացնում, մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանություններից պահանջում են, որ հայտարարեն, թե իբր միջազգային հանրությունը միշտ էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դրա դրսևորումներից մեկն էլ վերջերս Փաշինյանի տված հարցազրույցն էր, որի ժամանակ նա հայտարարեց, թե ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։

Հարցերից մեկն այն է, որ եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ է ամեն անգամ Փաշինյանը հայտարարում այս մասին ու Արցախի կորուստը փորձում գցել նախկինների «գրպանը», թե նրանք արդեն իսկ այն հանձնել էին։ Մի կողմից՝ դա գալիս է Ադրբեջանի մտավախությունից, թե Արցախի թեման կարող է վերաբացվել։ Իսկ Փաշինյանը փաստացի կրկնում է ադրբեջանական թեզերը, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև բացահայտ ստեր են։ Եթե Արցախն արդեն ճանաչված է եղել Ադրբեջանի կազմում, ապա ինչի՞ համար էր ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ինչո՞վ էր տարիներ շարունակ զբաղված Մինսկի խմբի համանախագահությունը։

Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խնդիրը եղել է կոնկրետ Արցախյան հիմնախնդրի լուծումը բանակցային ճանապարհով։ Ու ժամանակի ընթացքում միջնորդները հիմնախնդրի լուծման շրջանակներում տարբեր բանակցային առաջարկներով են հանդես եկել՝ «փաթեթային», «փուլային», «ընդհանուր պետություն»։ Եղել է նաև առաջարկ, որին կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել։ Խոսքը վերաբերում է մասնավորապես «Մադրիդյան սկզբունքներին», որոնցով կանխորոշվում էին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությունները։

Ու ադրբեջանական կողմը, քանի որ խախտել է խնդրի բանակցային ճանապարհով հակամարտության լուծման բոլոր սկզբունքները, պատկերացնում է, որ եթե Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը վերսկսի իր գործունեությունը, ապա իրենք խնդիրներ են ունենալու։ Ըստ ամենայնի, միջնորդները կարող են պահանջել, որ վերադարձ կատարվի նախկին իրավիճակին, որին գումարվում է նաև արցախցիների նկատմամբ իրագործված հանցագործությունների բարձրացման թեման։ Մի իրավիճակ, որից Ալիևի վարչակազմը վախենում է, դրա համար էլ ամենաբարձր մակարդակով անընդհատ Բաքվից հնչում է այն պահանջը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, ինչին հայկական կողմից էլ գլուխները կախ արձագանքում են, թե կողմ են դրան, բայց խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։

Այնինչ, ԵԱՀԿ Միսկի խմբի վերակենդանացման համար քիչ-քիչ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում, քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում վերաբեռնավորում է նկատվում: Չմոռանանք, որ վերջին տարիներին Արևմուտքի և Ռուսաստանի ներկայացուցիչները հարաբերությունների լարվածության պատճառով էին հրաժարվում միմյանց հետ աշխատելուց, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում։

Մյուս հարցն այն է, որ Փաշինյանն, ինչպես միշտ, հակասում է ինքն իրեն։ Եթե Արցախի կարգավիճակի հարց չի եղել, այն արդեն հանձնված է եղել, ապա ինչո՞ւ էր ինքն անգամ 44-օրյա պատերազմից հետո ճանապարհային քարտեզ ներկայացնում, որի կետերից մեկում էլ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Միգուցե Փաշինյանը ցանկանում է արդարացում գտնելու փորձեր կատարել, բայց իզուր, քանի որ միայն ինքն է պատմության մեջ մտնելու՝ որպես ղեկավար, որը Պրահայի հանդիպումից սկսած Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ում էլ մեղադրի, ինչպես էլ փորձի իրավիճակը ներկայացնել, այդ խարանն իր վրա է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում