Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Տիտանի գոլորշիներով մշակումը երկարացնում է պերովսկիտային արևային վահանակների կյանքը մինչև երեք տարի

Արևային էներգիայի օգտագործումը շարունակում է աճել: ԱՄՆ-ում տնային տնտեսությունների 7 %-ն այն արդեն օգտագործում է դա, գրում է ixbt.com–ը: Այնուամենայնիվ, ավանդական սիլիցիումային բջիջների արտադրությունը շարունակում է մնալ էներգատար և թանկ, ինչը խոչընդոտում է նոր գործարանների ստեղծմանը։ Աշխարհի արևային մարտկոցների ավելի քան 80 %-ն արտադրվում է Չինաստանում, որտեղ կենտրոնացված են սիլիցիումի ամենամեծ պաշարները։

Լուծումը կարող է լինել պերովսկիտներին անցնելը, այլընտրանքային նյութ, որը նույնքան արդյունավետ է, որքան սիլիցիումը, բայց արտադրելու համար ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում:

Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողների թիմը՝ դոցենտ Խուան-Պաբլո Կորրեա-Բանյայի գլխավորությամբ, մշակել է պերովսկիտային տարրերի կայունացման մեթոդ վերացնելով դրանց հիմնական թերությունը՝ կյանքի կարճ տևողությունը: Ինչպես պարզաբանել է գիտնականը. «Մեր նպատակն է ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կարող են մասշտաբային լինել առանց սարքավորումների մեջ բազմամիլիոն դոլարների ներդրումների»:

Պերովսկիտները, որոնք բաղկացած են յոդից, կապարից և օրգանական բաղադրիչներից, քայքայվում են ընդամենը մեկ տարի օգտագործելուց հետո, այսինքն 20 անգամ ավելի արագ, քան սիլիցիումի անալոգները: 35°C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում դրանց կառուցվածքը սկսում է փչանալ, ինչը պանելները դարձնում է ոչ շահավետ տաք կլիմայի համար: Կորրեա-Բանյայի թիմն առաջարկել է նորարարական մոտեցում՝ նախքան վերին էլեկտրոդը դնելը պերովսկիտի շերտը մշակել տիտանի գոլորշիով ցածր վակուումային պայմաններում: Տեխնոլոգիան, որը հայտնի է որպես գոլորշիների ներթափանցում, տիտանի ատոմներ է մտցնում տարրի մակերեսային շերտի մեջ մեծացնելով դրա ջերմային դիմադրությունը: Դաշտային փորձարկումները հաստատել են, որ փոփոխված պերովսկիտային բջիջները գործում են մինչև +45°C ջերմաստիճանի դեպքում՝ առանց քայքայման։

«Տիտանով ձևափոխված շերտը զգալիորեն ավելի դիմացկուն է դառնում բարձր ջերմաստիճանների նկատմամբ, - նշել է Կորրեա-Բանյան,– սա առաջին քայլն է շենքի տանիքների վրա նման տարրերի դաշտային փորձարկման ուղղությամբ»: Նշենք, որ մեթոդն արդեն արտոնագրման փուլում է։

Թեև բարելավված պերովսկիտների ծառայության ժամկետը դեռ չի հասնում իր սիլիցիումային անալոգների անգամ 10 %-ին (2 տարի՝ 20-ի դիմաց), հետազոտողները վստահ են, որ տեխնոլոգիան ներուժ ունի: Էլեկտրոդի կազմի և շերտի կառուցվածքի հետագա օպտիմալացումը կարող է արևային վահանակներն ավելի կայուն դարձնել: Բացի դա պերովսկիտներին անցումը կարող է նվազեցնել արևային մարտկոցների արտադրության արժեքը 40 %-ով` գործընթացների ավելի ցածր էներգիայի ծախսի և հումքի առկայության պատճառով: Դա նախադրյալներ կստեղծի արտադրությունը տեղայնացնելու և վերականգնվող էներգիային նոր անցումն արագացնելու համար։

Հաջորդ քայլերը կլինեն տարբեր կլիմայական պայմաններում տարրերի երկարաժամկետ փորձարկումները և պերովսկիտներում կապարի փոխարինող գտնելը՝ բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այդ հետազոտությունների հաջողությունն էլ կորոշի, թե արդյո՞ք պերովսկիտային վահանակները կդառնան արևային էներգիայի նոր չափանիշ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]