Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները

Հայաստանի անշարժ գույքի շուկան 2024 թվականին արձանագրել է զգալի աճ՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 247,916 գործարք, ինչը 12.88%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։

Վերլուծության համաձայն, Երևանում կատարված գործարքները կազմել են շուկայի 27.79%-ը, մինչդեռ մարզերում արձանագրվել է 12.46% աճ նախորդ տարվա համեմատ։ Առավել ակտիվ շրջաններն են եղել Կոտայքը, Արարատը և Արմավիրը, որտեղ հատկապես բարձր է եղել բնակելի շինությունների և հողատարածքների վաճառքի գործարքների թիվը։

Գործարքների հիմնական միտումները

2024 թվականին առաջնային գրանցման գործարքներն աճել են 30.44%-ով, իսկ գրավադրման և օտարման գործարքները՝ համապատասխանաբար 18.77% և 9.34%-ով։ Միևնույն ժամանակ, օրինականացման գործարքների թիվը փոքր-ինչ նվազել է՝ 1.28%-ով։

Անշարժ գույքի առուվաճառքի ակտիվությունը հատկապես բարձր է եղել Երևանում, որտեղ կոմերցիոն և բնակելի անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը շարունակել է աճել՝ պայմանավորված ինչպես ներդրումային ակտիվությամբ, այնպես էլ քաղաքաշինական ծրագրերով։

Շուկայի դինամիկան և գների փոփոխությունները

Բազմաբնակարան շենքերի բնակարանների վաճառքի գործարքները 2024 թվականին աճել են 24.64%-ով՝ պայմանավորված եկամտահարկի վերադարձման ծրագրի ավարտով, ինչը մեծացրել է բնակարանների նկատմամբ պահանջարկը։ Մինչդեռ, օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված անշարժ գույքի գործարքների թիվը նվազել է, ինչը հնարավոր է պայմանավորված լինի տնտեսական և քաղաքական գործոններով։

Գների փոփոխությունների առումով՝ 2024 թվականին Երևանի և մարզկենտրոնների բնակարանների 1 քմ-ի միջին արժեքը շարունակել է աճել՝ թեև ավելի դանդաղ տեմպերով։ Մեծամորում, Սևանում և Ջերմուկում գների աճը գերազանցել է 20%-ը, ինչը պայմանավորված է զբոսաշրջային և ներդրումային ակտիվության աճով։

Ամփոփում

2024 թվականի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը մեծապես պայմանավորված էր կարճաժամկետ խթաններով, ինչպիսիք են հարկային արտոնությունների ավարտը։ Այս համատեքստում կարևոր է երկարաժամկետ վերլուծությունը, որը թույլ կտա գնահատել շուկայի կայուն զարգացման հեռանկարները և կանխատեսել հետագա միտումները։

Ամբողջական վերլուծությունը հասանելի է երկու լեզվով՝ https://www.grantthornton.am/insights/articles/analysis-of-the-real-estate-market-in-armenia-2025/

Նշումներ

Վերլուծությունը իրականցվել է «բիզնես ինտելեկտի» լավագույն ծրագրաշարերից մեկի՝ Tableau–ի միջոցով, տվյալների աղբյուր՝ ՀՀ Կադաստրի կոմիտե, ՀՀ վիճակագրական կոմիտե:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Մարիամ Մկրտչյանին                                                                                                        

Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի մենեջեր

Գրանթ Թորնթոն Հայաստան

Հ.` +374 10 50 09 64/61

Վեբ-կայք՝ www.grantthornton.am