Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Շառլ Ազնավուրի կյանքը՝ երաժշտության ու պոեզիայի միջոցով․ բեմում Երեւանի կամերային թատրոնն էր․ թատերական միջոցառումների հովանավորը ԶՊՄԿ-ն է

Կապանի թատրոնի բեմում նախօրեին երաժշտական-վավերագրական ներկայացում էր՝ նվիրված աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի կյանքին ու ստեղծագործությանը։ Երեւանի կամերային թատրոնը կապանցի հանդիսատեսի դատին հանձնեց «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» պիեսը։

«Փորձեցինք ներկայացնել Ազնավուրի անցած ճանապարհը, թե ինչ դժվարություններով նա հասավ ճանաչման, որով հիմա հպարտանում ենք»,-նշեց պիեսի բեմադրիչ Դավիթ Աբրահամյանը։

«Թատրոնում նստած էի, երբ մոտեցավ Լուսինե Երջանկյանն ու հարցրեց՝ կարո՞ղ է Շառլ Ազնավուր ուզենաս խաղաս, ասի՝ հա, ինչո՞ւ ոչ։ Մի քանի օր հետո սկսեց եռուզեռն ու ստացվեց»,-ասաց Ազնավուրի դերակատար Ներսես Մարկոսյանը։

 

 

 

 

Ներկայացման մեջ անդրադարձ է կատարվում Շառլ Ազնավուրի ներքին ապրումներին, նրա պայքարին, կարեւորվում է սերը։ Դերակատարները բեմում կատարում են Շառլ Ազնավուրի երգերը։ «Փորձեցինք ներկայացնել նաեւ ոչ ճանաչված երգերը։ Ազնավուրը կատարել է, բայց այդքան էլ հայտնի չէր հասարակությանը»,-նշեց Դավիթը։

Վերջինս նաեւ մարմանվորել էր 2-րդ Ազնավուրին, որպեսզի ներկայացնի վերջինիս որպես պոետ ու փիլիսոփա, իսկ Ներսես Մարկոսյանը հիմնականում կերտել էր աշխարհահռչակ արտիստին որպես երգիչ։

Կապանցի հանդիսատեսը զգաց ու հուզվեց՝ ասում են կամերայինի դերասանները։ «Մի կին լացում էր «Լա բոհեմ»-ի երգի տակ։ Ուրեմն հասանք նպատակին, մարդիկ հիշեցին իրենց կյանքի սերերին»,-ասաց Դավիթ Աբրահամյանը։ Ի դեպ, նշենք, որ ներկայացումը «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության «Լավագույն կամերային ներկայացում» անվանակարգի հավակնորդ է, իսկ Ազնավուրի կերպարը մարմնավորված Ներսես Մարկոսյանը հավակնում է «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգին։

«Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» բեմադրությանը ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ ու ուժային կառույցների ղեկավարները։

 

 

 

Հիշեցնենք, որ Կապանում շարունակվում է կամերային ներկայացումների փառատոնը, որին մարտի 27-ին հաջորդելու է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ Փառատոնն ու մրցանակաբաշխությունը նվիրված են Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանին։ Փառատոնը բացվել է Կապանի թատրոնի «Կրքոտ սիրահարը» նոր բեմադրությամբ։ Թատերասեր հասարակությանը իրենց բեմադրություններն են ներկայացրել Գյումրու դրամատիկական թատրոնը՝ «Խելահեղ Seance»-ը, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը՝ «Եվ եղավ սեր»-ը։ Թատերական միջոցառումների հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հատկացրել է 30 մլն դրամ։