Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչ

Ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել ցուցադրած սխալ քարտեզի համար։ «28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից` սխալ քարտեզի համար, որը ցուցադրել են Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ:

Թուրքիայում իրադարձությունների վերաբերյալ հեռուստաալիքի քննարկման ժամանակ եթերում ցուցադրվել էր քարտեզ, որտեղ Հայաստանն անհետացել էր հօգուտ Ադրբեջանի։ «28 րոպե» հաղորդաշարը ցանկանում է ներողություն խնդրել։ Մենք ներողություն ենք խնդրում մեր հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել ենք Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեր ներողամտության համար, սա ափսոսանքի արժանի սխալ է, որը բոլորովին ակամա է ստացվել»,–ասել է Էլիզաբեթ Քուինը։

Հեռուստաալիքը ավանդաբար աչքի է ընկել հայամետ դիրքորոշումներով, մշտապես հարցազրույցներ կամ ռեպորտաժներ ցուցադրել՝ ներկայացնելով հայկական կողմի իրավացիությունը, խոսել է Արցախից տեհանվածների իրավունքների մասին։ Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը չի հավատում, որ դա միտումնավոր է եղել «28 րոպե»-ի, Arte France-ի կամ ադրբեջանական հեռուստալոբբիի գործողությունների արդյունքում։ «Բայց այդ սխալը շատ ցավալի է աչքերի և սրտի համար. Հայաստանը պարզապես ջնջված էր Կովկասի քարտեզից։ Էրդողանի և Ալիևի երազանքը...»,- գրել է Բյուիսոնը։

Ուշագրավն այս ամենում ՀՀ գործող իշխանությունների, իշխանությանը սպասարկող մամուլի ու փորձագետների արձագանքն էր։ Երկար ժամանակ համոզում էին, թե նման բան ֆրանս-գերմանական ալիքի եթերում չի եղել, իսկ աղմուկ բարձրացնողներին ռուսական կամ, նույնիսկ, ադրբեջանական լրտես էին անվանում, իսկ ARTE հեռուստաալիքի ներողությունից հետո «բարեհաջող» սկսվել են։ Այս մեկ դրվագը վկայում է, թե որքան զգայուն է ՀՀ բնակչությունը տարատեսակ ապատեղեկատվությունների, սթրեսային իրավիճակների դեմ-հանդիման, իսկ իշխանությունները բարոյահոգեբանական վիճակը բարելավելու փոխարեն իրենք են փորձում սթրեսի ենթարկել բնակչությանը՝ ավելի հեշտ կառավարելու համար։ 

Մելինե Մանուչարյան