Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից

Երեկ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ՀՀ կառավարության փոխանցմամբ, նրանք քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև` տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

Պաշտոնական Երևանը միտումնավոր մոռացել էր էական մեկ հանգամանքի մասին, որը, սակայն, տեղ էր գտել ամերիկյան կողմի հայտարարության մեջ։
«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շղթան ընդհատելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում ապահովելու համար: Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած սրացում անընդունելի է», - նշված է Պետդեպի տարածած հաղորդագրությունում:

Փաստացի, Վաշինգտոնը չի հերքում ռազմական էսկալացիայի հնարավորությունը, ընդամենը մեղմիկ արձանագրում է, որ ցանկացած սրացում անընդունելի է։

Ուշագրավ է, որ ռուբիոյի հեռախոսազանգը տեղի է ունենում նույն օրը, երբ Հայաստանում ընդունել էին Իրանի ԱԳ նախարար Արաղչիին։ Մեծ հավանականությամբ, հենց իրանցի պաշտոնյայի հետ հանդիպումն ու քննարկած հարցերն են եղել Ռուբիոյի ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ պետքարտուղարը երեկ նաև ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։ «Պետքարտուղարը խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար»,- նշված է Պետդեպի մեկ այլ հաղորդագրությունում։

Ըստ էության, Վաշինգտոնը հաստատում է, որ տարածաշրջանում հարց լուծող է նշանակել Թուրքիային, վերջինիս էլ` խաղաղության համար պատասխանատու նշանակել։ Որքան էլ ՀՀ գործող իշխանությունները համոզեն, թե Արևմուտքի գործընկերն են, իրականում ՌԴ ազդեցության տակից դուրս գալով` հայտնվելու են Անկարայի ենթակայության տակ:

Անի Վարդանյան