Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրու ավագանու ընտրարշավն, իհարկե, կարճատև էր, բայց պայքարի մեջ մտած թեկնածուներն ու նրանց թիմերը, կարծում ենք, հասցրեցին դրսևորվել, իսկ գյումրեցիներն էլ՝ կողմնորոշվել: Մարտի 30-ին կլինի քվեարկությունը, իսկ 31-ին արդեն պատկերը պարզ կդառնա: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ թողարկումը համընկնում է «լռության օրվա» հետ, կարծում ենք՝ հիմա արդեն կարելի է որոշակի ամփոփումներ անել՝ հատկապես կապված քարոզարշավային դրսևորումների ու, մասնավորապես, «իշխող ուժի» նախընտրական վարքագծի վերաբերյալ:

Օրերս, ինչպես հայտնի է, ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը հրապարակավ սրտնեղել էր, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը ոչ միայն համարձակվել էր գնալ Գյումրի, այլև այնտեղ քարոզարշավի էր մասնակցում: Սա առաջին դեպքը չէ, այլ քպականներ ևս հասցրել են տարբեր առիթներով այդ «նարատիվը» պտտեցնել, թե՝ «վա՜յ, ամա՜ն, Երևանից գալիս են Գյումրի, քաղաքականացնում են մեր «հալալ-զուլալ» ՏԻՄ ընտրությունները...»:

Անկեղծ ասած, այս ամենը երգիծական մի լավ մանրապատումի թեմա կլիներ, եթե իրականությունն այսքան դժգույն չերևակվեր՝ քպական «կարկառունների» ընկալման իմաստով: Դե, «քաղաքականացման» մասին դարակազմիկ արտահայտությունները կարելի է ընդհանրապես շրջանցել, քանզի ցանկացած ընտրություն, ինքնին, արդեն իսկ քաղաքական գործընթաց է, էլ դրա ի՞նչը քաղաքականացնես: Ոնց որ ասեն՝ մի թրջեք ջուրը, կամ՝ քարը քարացավ:

Բայց շատ ավելի հետաքրքրական պարագա կա, որին թե՛ մենք ենք ավելի վաղ ուշադրություն դարձրել, թե՛ այլ մեկնաբաններ: Դիտարկենք ըստ հերթականության: Նախ՝ ո՞վ ասաց կամ այդ ո՞վ է որոշել, որ որևէ այլ գործիչ կամ որևէ քաղաքական ուժ, առհասարակ որևէ ՀՀ քաղաքացի չի կարող կամ իրավունք չունի Հայաստանի որևէ քաղաքում կամ գյուղում սատարել տեղական ընտրություններին մասնակցող որևէ գործչի կամ թիմի, անկախ նրանից, թե ինչ կուսակցության է պատկանում կամ Հայաստանի որ բնակավայրից է: Հո չի քվեարկո՞ւմ: Սա՝ մեկ:

Երկրորդը՝ կոնկրետ Գառնիկ Դանիելյանը տվյալ դեպքում Գյումրի էր մեկնել «Սրբազան շարժման»՝ Փաշինյանին հեռացնելու նպատակով իրականացվող «Չեմ վստահում» նախաձեռնության հետ կապված:

Երրորդ. ով՝ ով, բայց ՔՊ-ն այս թեմային ավելի լավ էր՝ ընդհանրապես չմոտենար, նույնիսկ թեկնածուներից մեկի քարոզարշավի անմիջական մասնակից... ֆայտոնով: Ախր, ՔՊ-ն այդ ծանրաձողը ի սկզբանե ոտքին է գցել: Մենք չէ, այլ բազմաթիվ գյումրեցիներ ու Գյումրու ընտրապայքարին աչալուրջ հետևող փորձագետներն են հավաստիացնում, որ ՔՊ-ն «հայրաքաղաքում» շանս չունի: Ու ՔՊ-ի վիճակը Գյումրիում այնքան վատ է, որ երկար ժամանակ հարմար թեկնածու չէին գտնում: Իրենց շարքերում այն կարգի անթեկնածու էին, որ «լեգեոներ» ներգրավեցին՝ ի դեմս Սարիկ Մինասյանի, որ նախքան այս հասցրել էր այլ ուժերի համար էլ գործել, իսկ հիմա... ՔՊ է: ՔՊ-ի գործերը Գյումրիում այն աստիճան վատ են, որ քարոզարշավին ներգրավել էին նաև Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին, որ նկատվել էր Սարիկ Մինասյանի նախընտրական միջոցառման ակտիվ մասնակիցների շարքում: Ու դա, բնականաբար, չվրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից: Հարկավ, իրենց գործն է, թե ում կներգրավեն: Բայց խոսքը հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված այն նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում:

Փաստորեն, ՔՊ-ում այնքան խառն են, որ արդեն... խառնվում են: Դեռ չենք խոսում քարոզարշավի նպատակով ՔՊ-ի կողմից Գյումրիում իջեցված պետպաշտոնյա-պատգամավորական «երևանյան դեսանտի» մասին:

Հիմնականը. Գյումրիում դիտարկված ընտրարշավի ընթացքը թույլ է տալիս ասել, որ ամենավատ, մրցակիցներին թիրախավորող ու վիրավորող, վարկաբեկող, տոտալ հակաքարոզչական... քարոզչություն հենց ՔՊ-ն է անցկացնում: Գիտե՞ք, ՔՊ-ի նման պահվածքը նաև վիրավորանք է քաղաքային բարձր մշակույթի համբավ ունեցող Գյումրու և գյումրեցիների նկատմամբ: Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի դրսևորած անհարգալից վերաբերմունքի մասին, որ գնացել ու Գյումրիում իր խազ ընկած «ձայնապնակն» էր միացրել «նախկիննե՜ր... թալա՜ն... պադվալի կռիսնե՜ր... հետ տված բրաբուսնե՜ր» ու նման բաներ:

Ի դեպ, պետք է նկատել, որ ՔՊ-ից բացի, մյուս ուժերը, որ շատ տարբեր են միմյանցից, որոշ դեպքերում՝ տարաբևեռ, գոնե մինչև այժմ հիմնականում կոռեկտ են պահել միմյանց նկատմամբ: Առանձին դեպքերում պարզապես ստիպված են եղել հակադարձել ՔՊ-ի թիրախավորումներին:

Եվ էլի. շատ է խոսվում այն մասին, որ Գյումրու այս ընտրությունները չափազանց կարևոր են նաև երկրում տրամադրությունների բյուրեղացման ու իշխանափոխության գործընթաց ծավալելու տեսանկյունից: Այո, կարևոր են: Սակայն, կարծում ենք, քաղաքական մարտավարության առումով արդարացված չէ միանգամից շատ բան հենց այս ընտրությունների հետ փոխկապակցելը: Գյումրու ընտրությունները որոշակի «լակմուսի թուղթ» կարող են լինել: Այո, կարող են խթանել ներքաղաքական զարգացումներ, բայց նախ՝ պետք չէ մոռանալ քվեարկության մասնակցության ցուցանիշի մասին, երկրորդ՝ երկիրը, հասարակությունը իշխանափոխության կարիք ու պահանջ ունեն՝ անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն կոնկրետ Գյումրիում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում