Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպ
Dartsolar ընկերությունը մշակել է էլեկտրական մեքենաների համար նախատեսված արևային էներգիայով աշխատող թափքի նախատիպ, որը տալիս է մինչև 2000 վտ առավելագույն հզորություն: Համակարգը կարող է արտադրել մինչև 10 կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով մեքենայի ինքնավար հեռահարությունը 60 կմ-ով ավելացնելու հնարավորություն, գրում է overclockers.ru–ն։
Երբ վահանակները բացվում են, նրանք գրավում են մեծ քանակի արևային էներգիա, բացի դա նույնիսկ ծալված ժամանակ 360 վտ–ոց արևային բջիջները շարունակում են գործել՝ ապահովելով մեքենայի լիցքավորումը վարելիս: Հիմնական տարբերակով կարելի է էլեկտրոմոբիլի հեռահարությունը մեծացնել մինչև 60 կմ, ընդ որում 1000 Վտ հզորությամբ մոդելը դրան ավելացնում է լրացուցիչ 30 կմ:
Արևային մարտկոցների արտադրած էներգիան ուղղվում է մարտկոցների մեջ և փոխանցվում էլեկտրոմոբիլին ստանդարտ լիցքավորման մալուխի միջոցով, որը նման է սովորական լիցքավորման ընթացակարգին: Որոշ սեփականատերեր կարող են ցանկանալ ինտեգրել այդ համակարգը մեքենայի ներքին ցանցին՝ ամեն անգամ մալուխը ձեռքով միացնելու անհրաժեշտությունը վերացնելու համար:
Dartsolar–ի այդ արևային համկարգը տեղադրվում է մեքենայի տանիքին։ Դրա հիմնական տարրերն են գերբարակ արևային մարտկոցները՝ ընդամենը 3 մմ հաստությամբ, 20 % արդյունավետությամբ։
1000 Վտ–ոց պանելներով տարբերակը ներկայումս հասանելի է նախնական պատվերի համար։ Գները սկսվում են 1950 դոլարից և տարբերվում են կախված կոնֆիգուրացիայից:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից