Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները

Խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Օրինագիծն ընդունվեց 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ էին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ու խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը, Աղազարյանի կուսակից Հակոբ Ասլանյանը դեմ էր, դեմ էին նաև անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: «Հայաստան» դաշինքը ողջ կազմով չի մասնակցել քվեարկությանը։

Նախագիծը Հայաստանի պատմության մեջ թերևս ամենակարճ օրինագիծն է, այն բաղկացած է 25 բառից կազմված միայն մեկ նախադասությունից։ «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը», - ասվում է օրենքում։

Ընդ որում, առաջինից երկրորդ ընթերցում նախագծից հանվել է «արտահայտելով ժողովրդի կամքը» արտահայտությունը։ ՔՊ-ն, թերևս, հասկացել է, որ ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն հանրաքվեով, իսկ 60 հազար ստորագրությունը դեռ «ժողովրդի կամք» չէ։ Այդուհանդերձ, օրենքն արդեն ընդունված է, և այժմ իշխանությունները պետք է առնչվեն դրա օգուտների և հետևանքների հետ։ Իսկ հետևանքներ, անշուշտ, լինելու են։ ՌԴ-ն թե՛ իշխանությունների նախկինում արած քայլերը, թե՛ այս օրենքի ընդունումը դիտարկելու է որպես իր դեմ կատարված գործողություն։

Թեպետ, Փաշինյանն ու իր թիմը հակված էին ձգձգելու օրենքի ընդունումը, բայց Արևմուտքի ճնշումն ավելի մեծ է եղել, և այժմ նոր խնդիրներ են սպասվում։ Իսկ Հայաստանին Եվրոպայում ոչ ոք չի էլ սպասում։

Էլլա Մարգարյան