Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների

Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների՝ հիմքեր ստեղծելով Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիա իրականացնելու համար։ Ադրբեջանական կողմը կոչ է արել հայկական կողմին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ փոփոխություններ կատարելով Սահմանադրության մեջ։ Արգենտինական Perfil հրատարակության հետ զրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, թե Հայաստանին համաձայնության հասնելու դրդող գործոններից մեկն այն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնելը։

Ըստ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի՝ մարտին ավարտված բանակցությունները, որոնք նվիրված էին Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստին, պայմաններ են ստեղծում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։ «Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից: Խաղաղության պայմանագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,- հավելել է Ամիրբեկովը:

Ադրբեջանը, փաստացի, խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթներն ընդունելուց հետո հիմա էլ նոր ու անիրականանալի պահանջներով տորպեդահարում է խաղաղության գործընթացը, սպառնում պատերազմով։ Իսկ, թե ինչո՞վ են զբաղված Հայաստանի գործող իշխանությունները, թերևս, չարժե ասել։

Ամելի Բաղյան