«Շնորհավոր տոնդ, իմ սեր թատրոն». արտիստների շնորհավորանքները՝ Թատրոնի օրվա առթիվ
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Այդ առիթով հայ դերասանները սոցցանցերի իրենց էջերում հրապարակումներ են արել՝ շնորհավորելով միմյանց:
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում շնորհավորել է թատրոնի մարդկանց ու լուսանկար հրապարակել:
«Այսօր իմ օրը չէ միայն, այսօր մեր բոլորի օրն է՝ բեմի վրա ու նրա շուրջ ստեղծող, ապրող ու հավատացող մարդկանց»,- լուսանկարին կից գրել է նա:

Դերասան Ռոբերտ Հակոբյանը ևս շնորհավորել է բոլոր գործընկերներին:
«Շնորհավոր, սիրելի գործընկերներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

«Շնորհավոր տոնդ, իմ սեր թատրոն»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Ռոզի Ավետիսովան:

«Շնորհավոր տոնդ, թատրոն»,- ֆեյսբուքյան իր էջում՝ լուսանկարին կից գրել է դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ևս գրառում է արել՝ հրապարակել տարբեր տարիներից ու իր կերտած դերերից լուսանկարներ:
«Շնորհավո՜ր տոնդ, նորին մեծություն թատրոն»:

























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...