Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

ՔՊ-ին ու Սարիկին միավորում է Արցախի նկատմամբ ատելությունը

Գյումրիում երեկ քաղաքապետի ութ թեկնածուների միջև հեռուստաբանավեճը վերջնականապես ոչնչացրեց ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի՝ օրեցօր նվազող վարկանիշի վերջին փշուրները։ Թեկնածուն, անգիտակացաբար բացահայտեց իր անձնային որակները, ավելի ճիշտ, դրանց իսպառ բացակայությունը։

«Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանի կոշտ դիտարկմանը, թե Արցախը Հայաստանն էր, հետո Նիկոլ Փաշինյանը հանձեց այն, Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, Սարիկ Մինասյանն ադրբեջանցուն վայել պատասխան տվեց. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխաներն այնտեղ չծառայեին։ Արցախը հանձնեցին Ձեր խոսքի սկզբում նշված նախագահները»։

Այս մեկ «սայթաքումը» վկայում է, որ ՔՊ-ական ցանկացած թեկնածու կամ կուսակցության անդամ այնքան է կորցրել իրականության և բարոյականության հետ կապը, որ պատրաստ է ամենաստոր հայտարարություններն անել՝ ընդդեմ Արցախի։ Մինչդեռ, փաստն այն է, որ թե՛ Արցախյան առաջին պատերազմում, թե՛ 44-օրյա պատերազմում շիրակցիներն ամենալավ կռվողներից են եղել, հարյուրավորներն էլ իրենց գլուխն են խոնարհել Արցախի համար։

«Քաղպայմանագիրը» իր քարոզչության շրջանակներում փորձում էր Սարիկ Մինասյանից «քաղքի տղա» կերտել, որին, իբր, Գյումրիում հարգում և ընդունում են։ Դժվար թե այս հայտարարությունից հետո որևէ մեկը նրան այլևս հարգի ու ընդունի։ Թեկնածուն նաև մեկ այլ դրվագով ապացուցեց, որ շարքային պատեհապաշտ է։ Հարցին՝ «եթե ՔՊ-ն իշխանությունից հեռանա, կմնա՞ք կուսակցության մեջ», պատասխանել է՝ «հո ես Նոստրադամուսը չեմ»։

Ի դեպ, մեծ հեռուստաբանավեճին չէր մասնակցում Գյումրիի նախկին քաղաքապետ, կոմկուսից թեկնածու Վարդան Ղուկասյանը, թեպետ ընդամենն օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության հյուրն էր, Պետրոս Ղազարյանն էլ սիրահարված հայացքով լսում էր վերջինիս մտազեղումները։ Վարդանիկը, ի տարբերություն այլ ընդդիմադիր թեկնածուների, իրավապահ համակարգի կողմից բռնաճնշումների չի ենթարկվում։

«Մեր քաղաքը» դաշինքից Մարտուն Գրիգորյանը երեկ ցնցող բացահայտում է արել, որ ՔՊ-ն ուռեցնում է թեկնածուներից մեկին՝ Վարդան Ղուկասյանին՝ ի վնաս մյուսների։

Անի Այվազյան