«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սարիկ Մինասյանի սուտ և շինծու հայտարարությունը
Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որ իրենց երեխաները չծառայեն Ղարաբաղում…
Ո՛չ, սա թուրքերի կողմից շրջանառության մեջ դրված թեզ չէ: Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի տեսակետն է, որը հնչեցրել է երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս հայտարարությունը մեծ զայրույթ է առաջացրել հայ հասարակության մեջ, քանզի ուղղակի վիրավորանք է պարունակում ոչ միայն Արցախի և արցախահայության հանդեպ , այլեւ նսեմացնում է այն հազարավոր գյումրեցիների հերոսությունը և սխրանքները, որ նրանք ցուցաբերել են թե՛ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքում, թե՛ 44 օրյա պատերազմի ժամանակ։
Հարկ ենք համարում հիշեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին` Սարիկ Մինասյանին , որ մասնավորապես գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ։ Գոյություն չունի գեթ մեկ պատերազմ կամ ճակատամարտ, որտեղ արցախցիները և գյումրեցիները ,կողք կողքի չլինեին առաջին շարքերում: Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտերը, Արցախի ազատագրական պայքարը ամենացայտուն օրինակներն են։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սարիկ Մինասյանի այս սուտ և շինծու հայտարարությունը , քանզի այս կարգի «մտքի գոհարները» հանդիսանում են հայ ժողովրդին կրկին բաժանելու «ղարաբաղցի հայաստանցի» և «սև սպիտակ» հակահայկական տրամաբանության ներքո։
Այս միջադեպը , կարելի է որակել, որպես հային հայի դեմ հակադրելու անընդունելի քաղաքականության շարունակություն, որն իր հերթին հանդիսանում է լրջագույն խոչընդոտ հայկական հասարակության մեջ հանրային համերաշխության հասնելու գործընթացում։ Համոզված ենք , որ միասնականության շնորհիվ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և դուրս գալ այս սարսափելի վիճակից, որի մեջ հայտնվել է մեր հայրենիքը:
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...