Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Թրամփի նոր մաքսատուրքերից շահում է Tesla-ն

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել մեքենաների և ավտոպահեստամասերի ներկրման համար, ամերիկյան Tesla ընկերության արժեթղթերի գինը հանկարծակի բարձրացել է: Մեկ շաբաթ առաջ դրանք արժեին 216 եվրո, իսկ հինգշաբթի դրանք հասել են մինչև 270 դոլար՝ գրանցելով 25% աճ։ Միևնույն ժամանակ, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը նախօրեին խոսել էր հունվարին ընկերության վաճառքի ցուցանիշների 11 տոկոս անկման պատճառով առաջացած ճգնաժամի մասին, գրում է Bild-ը։

Նոր մաքսատուրքերի սահմանումն առավելություն է տվել Tesla-ին. ի տարբերություն այլ ավտոարտադրողների, Մասկի ընկերությունը ամերիկյան շուկայի համար իր բոլոր մեքենաները հավաքում է երկրի ներսում: Հետևաբար, ինչպես բացատրում է ավտովերլուծաբան Մաթիաս Շմիդտը, Tesla-ի արտադրանքը կարող է ավելի մրցունակ գներ ունենալ, քան մրցակիցներինը, որոնք այժմ ստիպված կլինեն ավելի շատ վճարել ավտոմասերի համար, նույնիսկ եթե մեքենաները հավաքվում են ԱՄՆ-ում:

Bernstein խորհրդատվական ընկերության փորձագետները նոր տուրքերից ավտոարտադրողների հնարավոր կորուստները գնահատել են տարեկան 75 միլիարդ դոլար: Այս ծախսերը, ի վերջո, ընկնելու են գնորդների ուսերին, և Tesla-ն այս իրավիճակում ակնհայտորեն շահեկան վիճակում է:

Այնուամենայնիվ, Թրամփը հերքում է, որ գործել է Մասկի շահերից ելնելով։