Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի լիակատար համաձայնեցման մասին հայտարարություններից հետո սպասելի էր, որ գեոպոլիտիկ կենտրոնները կրկին փորձելու են ակտիվացնել իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասում, քանի որ պայմանագրի հնարավոր ստորագրումը որևէ գերտերության մայրաքաղաքում առավելություն է տալու տվյալ կենտրոնին։

Վերջին օրերին հատկապես ակտիվ են ռուսական շրջանակները, ինչը լիովին օբյեկտիվ և սպասելի էր։ Հայաստանի իշխանություններն էլ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելով, այսպես կոչված, «Եվրաքվեն», կարծես նորից փորձում են Արևմուտքին հավատարմություն հայտնել, ինչը, բնականաբար, հարուցելու էր ռուսական կողմի դժգոհությունը։ Թե՛ Մարիա Զախարովան, թե՛ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը փաստել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում ու ԵՄ-ում, կոչ են արել կողմնորոշվել։ «Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել» Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև»,- ասել էր Օվերչուկը։

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը նախօրեին նաև հայտարարել է, թե Հարավային Կովկասում հաղորդակցության միջոցների ապաշրջափակման գործընթացը կանգ է առել Արևմուտքի կործանարար ազդեցության պատճառով։ Ըստ Զախարովայի, Հայաստանի դիրքորոշումը նույնպես հաճախ հարցեր է առաջացնում։ «Մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը, և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը երբեմն և ոչ հազվադեպ, մեզ համար հարցեր է առաջացնում: Այս երկու գործոնների պատճառով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի խմբում համագործակցությունը կանգ է առել», - ասել է Մարիա Զախարովան:

Մոսկվան, ակներևաբար, թույլ չի տալու Հայաստանին ու Ադրբեջանին ինքնուրույն լուծել հաղորդակցությունների հարցը, առավել ևս, դա անել Արևմուտքի քավորությամբ, քանի որ այդ դեպքում Մոսկվայի ազդեցության վերջին փշուրներն էլ հօդս կցնդեն։ Ուստի Ռուսաստանը պիտի շտապի՝ իր ազդեցությունը Հարավային Կովկասում վերականգնելու։

Նանե Սաքանյան