Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

Թրամփը միանգամայն վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը կստանա Գրենլանդիան:

«Մենք կստանանք Գրենլանդիան: Այո, 100 տոկոսով»,- ասել է նա NBC News-ին պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը վստահ է այդ նպատակին հասնելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ «առանց ռազմական ուժի դա անելու լավ հնարավորություն կա», բայց, այնուամենայնիվ, «ոչինչ չի բացառում»։

Հարցին, թե դրանից հետո ինչ ազդանշան կուղարկվի աշխարհին, Թրամփը պատասխանել է, որ իրեն դա չի հետաքրքրում: «Ես այդ մասին չեմ մտածում։ Ինձ դա չի հետաքրքրում: Գրենլանդիան բոլորովին այլ հարց է: Խոսքը միջազգային խաղաղության, անվտանգության և ուժի մասին է»,-ընդգծել է նա։

ԱՄՆ նախագահը նաև պնդում է, որ «Ռուսաստանի, Չինաստանի և շատ այլ երկրների նավերը շրջում են Գրենլանդիայի մոտ», ուստի ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ «տեղի ունենա այն, ինչը կվնասի աշխարհին կամ ԱՄՆ-ին»: