Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին. Ավետիք Չալաբյանի դիտարկումները

Անվերջ երկար օրվա և անքուն գիշերվանից հետո վերադառնում եմ Գյումրիից Երևան, և ցանկանում եմ հակիրճ կիսվել որոշ թարմ դիտարկումներով՝

ա) գործող իշխանությունը Գյումրիում հսկայական ռեսուրս էր կենտրոնացրել, սեփական հաղթանակն ապահովելու նպատակով, և համարյա ոչ մի միջոցներից դրա համար չէր խորշում: Երեկ ես ականատես եմ եղել նախկին արատավոր բարքերից պրակտիկորեն ցանկացածի կրկնությանը, բազմաթիվ ու բազմապիսի ընտրախախտումների, դա էլ թերևս բացատրում է, թե ինչպես 2021 թ. ընտրողների 7800 ձայն ստացած ուժը երեկ համարյա 17000 ձայն կարողացավ ստանալ:

բ) դրանով հանդերձ, ընդդիմությունն իր աշխատանքով կարողացավ արդյունավետ հակազդեցություն կազմակերպել, հավաքական մոտ 27 000 ընտրողների ձայն ստանալով և վստահ հաղթանակ արձանագրելով: Այն, որ ընդդիմությունը հանդես էր գալիս տարբեր առաջնորդներով, միայն առավելություն էր, քանի որ ի հեճուկս տարածված կարծիքի «միասնական փրկչի» մասին, տարբեր թեկնածուների առկայությունը, մի կողմից, հնարավորություն է տալիս մոբիլիզացնել հասարակության տարբեր շերտեր, որոնց այլապես դժվար է համախմբել, մյուս կողմից էլ բարդացնում է իշխանության գործը՝ սևացնելու իր հակառակորդներին: Դրա պակասը, ի դեպ, հիմա էլ չկար, բայց արդյունավետությունը միարժեք չէր, դատելով վերջնական արդյունքից:

գ) քվեարկությանը նախորդած քարոզարշավի ընթացքում գործող իշխանությունը ևս պարբերաբար միացնում էր ռեպրեսիվ մեքենան, իսկ լռության օրերին շարունակում էր հակառակորդների դեմ բացահայտ հակաքարոզչությունը, ընդհուպ մինչև համեմված անսքող ատելությամբ, դրան գումարվեց քվեարկության օրվա բազմաթիվ խախտումները: Այս ամենով հանդերձ, նրա ֆինանսական, քարոզչական և վարչական ռեսուրսը չբավարարեց հաղթանակ կորզելու համար, սա կարևոր արձանագրում է, որը հնարավոր չէ այլևս անտեսել: Սրա պատճառները բազմաթիվ են (ավելի մանրամասն ապագայում կանդրադառնամ), սակայն փաստենք, որ Հայաստանում իրողություն է փոխվել, և իշխանության (ցանկացած) անպարտելիության մասին առասպելն երեկ հօդս ցնդեց, իր չափազանց հեռու գնացող հետևանքներով:

դ) Այս պատճառներից մեկը (թեև ոչ միակը) քաղաքացիական հասարակության աճած ակտիվությունն է: Երեկ Գյումրիի բոլոր ընտրատեղամասերում մեծ աշխատանք կատարեց մեր «ՀայաՔվեն», սակայն նույն այդ տեղամասերում ես պատիվ եմ ունեցել համագործակցել մի շարք այլ դիտորդական կազմակերպությունների անդամների, լրագրողների, հանձնաժողովների անդամների հետ, որոնք մեծ պատասխանատվությամբ յուրաքանչյուրն իր տեղում կատարում էին իրենց աշխատանքը, և միասին ապահովում Հայաստանում մրցակցային ընտրությունների ինստիտուտի կայացումը: Թեև երեկվա ընտրությունները հեռու էին իդեալական կոչվելուց, առանց այդ հարյուրավոր ակտիվ քաղաքացիների նվիրված աշխատանքի, պատկերը շատ ավելի վատ կարող էր լինել:

Այսքանով սահմանափակեմ իմ հակիրճ դիտարկումները: Շատերը հիմա սպասում են ետընտրական զարգացումներին, և մտահոգվում, որ ընդդիմության դժվար ձեռք բերված հաղթանակը նորից չվատնվի: Դրա մասին առանձին, մինչ այդ շնորհավորում եմ գյումրեցիներին իրենց կատարած դժվարին ընտրության համար, և շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց հետ բախտ վիճակվեց համագործակցել այս բեկումնային և հետաքրքիր օրերին: