Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Ես որոշում եմ կայացրել, որ պետք է մայր լինեմ ու դա իմ ամենաճիշտ որոշումն է եղել». Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու և ամուսնալուծության մասին

«Երբ հասկանում եմ, որ իմ ներկայությունն արդեն անցանկալի է, ավելի լավ է՝ գնամ: Կյանքը միայն սիրո մեջ չէ: Պետք չէ մեկ ուղղությամբ մտածել, գուցե այդ մարդը կամ դու պետք է ուրիշ ճանապարհով գնաք, և այդպես ավելի լավ կլինի և՛ քեզ համար, և՛ երեխայի:

Իմ երեխան ամենակարևոր մարդն է ինձ համար այս կյանքում: Մենք երկար ենք մտածել, ես գիտեի, որ ես մենակ եմ մեծացնելու որդուս՝ Արտյոմին: Մենք շատ կարճ ենք միասին եղել, բայց ես շատ լավ եմ վերաբերբում նախկին ամուսնուս որպես տղամարդ, ինքը լավ անձնավորություն է:

Շատ ուրախ եմ, որ Արտյոմի հետ շփվում են: Ինձ ավելի ոչինչ պետք չէ:  

Հասկացա, որ հայրս ճիշտ էր, նա ասում էր՝ դու չես կարող ամուսնացած լինել, քո մտածելակերպով շատ դժվար կլինի ինչ-որ մեկի հետ համատեղ կյանք վարելը:

Ես որոշում եմ կայացրել, որ պետք է մայր լինեմ ու դա իմ ամենաճիշտ որոշումն է եղել 50 տարիների ընթացքում: Յուրաքանչյուր կին պետք է լինի մայր, եթե իհարկե ունի այդ բնազդը»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր ամուսնալուծության և որդուն միայնակ մեծացնելու մասին, անկեղծացել է  ռադիոհաղորդավար, երգչուհի Մարիա Մաթևոսյանը՝ Մաշան: