Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Պետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ․ Դատախազության 2024-ի գործունեության հաղորդումը

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2024 թվականին կատարված աշխատանքները։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Երրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը:

Հաղորդման մեջ շարադրված են Դատախազության՝ որպես միասնական համակարգի, 2024 թվականի գործունեության դինամիկան և արդյունքները: Հաղորդումը ներառում է՝

պետական (համայնքային) շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարված հետևողական աշխատանքը, պրոֆեսիոնալ ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները,

հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ քրեական վարույթի նախաձեռնումից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների ու հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն,

զինվորական ծառայության ու պաշտպանության ոլորտներում հանցագործությունների կանխումը, բացահայտումն ու պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները, պատճառված վնասի վերականգնումը:

Դատախազությունն ականջալուր է իրեն հասցեագրված յուրաքանչյուր բողոքի, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ բառապաշարով շարադրված յուրաքանչյուր դիմումի, հաղորդման, խնդրանքի ու պահանջի: Դրանք ուսումնասիրվում են, անհրաժեշտության դեպքում՝ քննարկվում քաղաքացիների հետ ընդունելությունների ընթացքում և, իրավական լուծման հնարավորության դեպքում, Դատախազության լիազորությունների շրջանակներում՝ ստանում լուծում:

Լուծման ելակետը տուժողի իրավունքների պաշտպանությունն է, իսկ հանրության վստահությունը՝ Դատախազության գործունեության արդյունավետության գնահատման առաջնային ցուցիչներից:

Դատախազությունը համառ է ու անզիջում, եթե իրավական հարցադրումը կապված է հափշտակված հանրային բարիքի, պետության ու համայնքի սեփականությունից ապօրինաբար դուրս բերված գույքի վերադարձին:

Դատախազությունը կարևորում է միջազգային հարթակներում և օտարերկրյա գործընկերների հետ պրոֆեսիոնալ շփումներում փոխադարձ վստահության վրա հիմնված և շարունակաբար կատարելագործվող փոխգործակցությունը:

Դատախազությունը, ապահովելով Հայաստանի Հանրապետության լավագույն շահը, իրավական օգնության շրջանակներում հետևողական է Հայաստանից դուրս բերված ակտիվների սառեցման ու վերադարձի աշխատանքներում:

Լիահույս եմ, որ Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը բոլոր գործընկերների՝ հատկապես տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների համար կդառնա ուսումնասիրության վստահելի աղբյուր:

Եզրափակելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք շոշափելի արդյունքներ՝

Պետության և համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ:

Ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ, որտեղ վերադարձվում են պետությունից և համայնքներից հափշտակված դրամական միջոցները:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 6%-ով ավելի վարույթ (այդ թվում՝ 8 ամսից ավելի քննվող), քան 2023 թվականին:

Դատարանում քննվել և ավարտվել է 5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին, իսկ արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով։

Դատախազությունը՝ որպես միասնական համակարգ, ձգտում է կարգապահության, բարեվարքության ու պրոֆեսիոնալիզմի բարձր նշաձողի: Այդ նշաձողին հասնելու համար անհրաժեշտ որակներից էանձնազոհությունը: Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարօրության»: