Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Մեզ համար լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է, բայց իշխանությունը միտումնավոր դա չի անում, նախընտրում են մեր՝ ցրիվ բնակեցումը. Արտակ Բեգլարյան

Մեզ համար ամենակարևոր հարցն այն է, որ բնակարանային ծրագիրը պետք է ապահովի կայուն, արժանապատիվ լուծում մեր ժողովրդի կեցության խնդիրների համար։ Այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Իհարկե, մեզ համար քաղաքական վերջնական նպատակը մեր հավաքական վերադարձն է, բայց մինչև հավաքական վերադարձը, մենք ցանկանում ենք, որ Արցախի ժողովուրդը բնակվի այստեղ՝ ՀՀ-ում և դրա համար պետք է մենք ունենանք համարժեք արժանապատիվ պայմաններ»,- ասաց նա:

Բեգլարյանը շեշտեց, որ բնակարանային ծրագիրն ինքնին այդ պայմանները չի ապահովում, որովհետև բազմաթիվ խնդիրներ են առկա, և այդ խնդիրները, երբ բարձրաձայնվում են, լուծումներ չեն ստանում։ «Սա գումարի հարց չէ, սա ուղղակի լուծումների, սկզբունքների, մեխանիզմների հարց է։ Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բայց Կառավարությունն արդեն ընտրել է ցրիվ բնակության կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը: Խնդիրը տանում է, այսպես ասած, վարկավորման դաշտ: Մենք պնդում ենք՝ պետք է լինի կենտրոնացված բնակեցում կամ համայնքային բնակեցում և պետք է նաև զբաղվածության ծրագրերը փոխկապակցված լինեն բնակարանային ծրագրի հետ, որը կրկին արված չէ»,- ասաց նա:

Բեգլարյանի խոսքով՝ հիմա երբ բնակվարձի աջակցությունը կտրուկ կրճատում են և դրան զուգահեռ, բնակարանային ծրագիրը չի կարգավորվում արցախցիները բախվելու են շատ լուրջ սոցիալական խնդրի և սա հանգեցնելու է նաև արտագաղթի նոր ալիքի։

Ըստ նրա՝ այս ամենը միտումնավոր է արվում: «Նիկոլ Փաշինյանը քանիցս արտահայտվել է, որ Արցախի հարցը փակված է, Արցախյան շարժում չկա, Արցախի ժողովրդի վերադարձի հարց չկա, Հայաստանի իշխանությունների օրակարգում, իսկ եթե մենք ունենանք համայնքային բնակեցում, մենք կպահպանենք մեր ինքնությունն ավելի հեշտ և ավելի հեշտ կպայքարենք մեր հավաքական իրավունքների համար։ Ահա այս պատճառով նրանք նախընտրել են ապակենտրոնացված ցրիվ բնակեցումը։ Ատելության քարոզն էլ ես կարծում եմ՝ միտումնավոր է: Մենք տեսնում ենք, որ տարբեր իշխանական պատգամավորների, նույնիսկ վարչապետի շուրթերից հաճախակի ուղղակիորեն կամ անուղղակի կերպով թիրախավորվում են արցախցիները կամ Արցախի ժողովուրդը կամ Արցախի ժողովրդի համար շատ կարևոր արժեքներ, որոնք գեներացնում են ատելության քարոզ»,- ասաց նա: