Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Հակաարցախյան քարոզչության հերթական հիստերիան. ինչի՞ց են ջղաձգվել իշխանություններն ու իշխանամերձ սատելիտները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Ազատության հրապարակում օրերս մեծ հանրահավաք տեղի ունեցավ՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։ Սա, թերևս, առաջին դեպքն է, որ այդքան մեծ թվով արցախցիներ հավաքվել էին մեկ վայրում՝ իրենց պահանջներն առաջ քաշելու նպատակով։

Սա կարող է կարևոր ազդակ լինել արցախցիների համախմբվածության հետ կապված, հատկապես որ դանակն արդեն ուղղակի ոսկորին է հասել։ Առավել ևս, որ ՀՀ իշխանությունները Արցախի հայաթափումից հետո բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի արցախցիները չկարողանան հանկարծ համախմբվել։

Պատահական չէ նաև, որ Արցախի ուրացումից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո ՀՀ իշխանություններն այնպես արեցին, որ արցախցիները ցրվեն ողջ երկրով մեկ, որ հանկարծ համեմատաբար կոմպակտ բնակեցում չլինի։ Իշխանությունների համար առավել ոգևորիչ է, որ արցախցիների մի մասն էլ, հիասթափված առկա իրավիճակից, ուղղակի թողեց ու հեռացավ երկրից, հիմնականում՝ Ռուսաստան։ Նման քաղաքականության շրջանակում պետք է դիտարկել նաև Արցախի իշխանությունների նկատմամբ հետապնդումները և ճնշումները, որպեսզի նրանք հանկարծ երբևէ չփորձեն մարդկանց համախմբելու նախաձեռնություններով հանդես գալ։

Բնական է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքը խստորեն անհանգստացրել էր ՀՀ իշխանություններին նաև այն տեսանկյունից, որ նման նախաձեռնությունները կարող են շարունակական լինել։ Իսկ նրանք ցանկանում են կանխել նման զարգացումը։ Չէ՞ որ Ադրբեջանից հանկարծ կարող են դժգոհել, թե Հայաստանում «ռևանշիստները» գլուխ են բարձրացնում, Արցախի թեման նորից շրջանառության մեջ է մտնում: Այնինչ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հանկարծ Բաքվում փոքր-ինչ դժգոհության առաջացման տեղիք չտա։

ՀՀ իշխանությունների համար ավելի կարևոր է, որ Ադրբեջանին ցույց տան ու ապացուցեն, թե իրենք նվիրված են «խաղաղության օրակարգին», քան հայկական պետության ու արցախցիների շահերի պաշտպանության գործին։ Ավելին՝ նրանք ձգտում են արժանանալ Բաքվի գովասանքին, թե պայքարում են «ռևանշիստական ուժերի» դեմ, որոնք փորձում են Արցախի հիմնախնդիրը կրկին օրակարգ բերել։

Իշխանությունների այս ջանքերի համատեքստում են տեղավորվում նաև քպականների ու իշխանական պատգամավորների արձագանքներն ու մեկնաբանությունները արցախցիների կազմակերպած ակցիայի կապակցությամբ։ Նրանք իրենց դեմքերով, բազմաթիվ ֆեյքերով ու մերձիշխանական խողովակներով տոտալ ու կեղտոտ հակաքարոզչություն էին իրականացնում արցախցիների դեմ։ Ու հետաքրքիրն այն է, որ նրանք այն չարչրկված թեզն էին առաջ քաշում, թե իբր Արցախը հանձնել են հենց Արցախի իշխանությունները, նրանց կողմից է ստորագրվել Արցախի «լուծարման» հրամանագիրը և այլն։ Դրա համար էլ Արցախում իշխանափոխություն իրականացվեց։ Բայց իրականում բոլորի համար էլ պարզ է, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ։ Նա ոչինչ չձեռնարկեց, երբ Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց ու հայաթափեց Արցախը։ Ապա Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ անձամբ Նիկոլ Փաշինյանն էր, որ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն համաձայնեց, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս։

Այս ամենն, ի դեպ, պատահական չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ արցախատյացությամբ է աչքի ընկել՝ սկսած լրագրությամբ զբաղվելու տարիներից մինչև պատգամավորական գործունեություն: Նա համարում էր, թե Արցախը բեռ է մեզ համար, իսկ հիմա ընդհանրապես է փորձում ազատվել իր պատկերացրած այդ «բեռից», այսինքն՝ դեմ է Արցախյան հիմնախնդրի հնարավոր արծարծմանը նույնիսկ։ Դրա համար էլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Բայց ամենազարմանալին այն է, որ նա հավասար հարթությունների վրա է դնում Արցախի թեման, որը միջազգային մակարդակով ճանաչված հիմնախնդիր է, և Բաքվի կողմից արհեստական ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի» շարժումը։ Չնայած Նիկոլ Փաշինյանից ուրիշ ոչինչ չէր էլ կարելի ակնկալել։

Միևնույն ժամանակ, ցավալի էր, որ բազմահազարանոց ակցիայի մասնակիցներից մի քանիսը նշում էին, թե տեղի ունեցողն իշխանությունների դեմ պայքար չէ, այլ իրենց իրավունքների պաշտպանության հարցով է։ Այո, թեկուզ խոսքը 1-2-ի մասին է, ու թեկուզ նրանք որակ չեն կազմում, այդուամենայնիվ, սա չափազանց վտանգավոր ու անընդունելի թեզ է, որ կարող էր հնչել այդ հանրահավաքում, քանի որ Արցախը հանձնել են ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հանուն արդարության, նաև պետք է նշել, որ շատ արցախցիներ արագ արձագանքեցին նման հայտարարություններին՝ նշելով, որ համամիտ չեն այդպիսի մի քանիսի կարծիքին:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում