Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա

Գյումրիում ստեղծված իրավիճակը չափազանց բարդ է։ Այսօր արդեն ԱԺ պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի։ Հիշեցնենք` երեկ առավոտյան, երբ արդեն պարզ էին ընտրությունների արդյունքները, որ ընդդիմադիր 4 ուժերից ամենաշատ քվեն ստացել է Կոմկուսի ներկայացուցիչ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Մայր Հայաստան» դաշինքն ու պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարեցին, որ առանց պաշտոնի ակնկալիքի աջակցում են Վարդան Ղուկասյանի թեկնածությանը հանուն ընդհանուր գործի։

Ժամեր շարունակ Մարտուն Գրիգորյանն անհասանելի էր, չէր արձագանքում ոչ ընդդիմադիր տրամադրված հանրության պահանջներին, ոչ էլ Վարդան Ղուկասյանի առաջարկ-հորդորներին։ Արդեն երեկոյան Գրիգորյանը գրեց, որ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենալու, իսկ այսօր հայտարարություն կանի։ Ընդ որում, մեր տեղեկություններով, որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և, ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում։ «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի։

Ղուկասյանն ու Գրիգորյանը Գյումրիում հայտնի են որպես երկարամյա արյան վրեժ ունեցող 2 կլանների ներկայացուցիչներ և առնվազն քրեական նման հիմքեր և «պանյատ»-ներ ունեցող քաղաքում այդ երկու ուժերի համագործակցությունը նույնիսկ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, լուրջ խնդիրներ էր հարուցելու Մարտուն Գրիգորյանի և նրա ընտանիքի համար, ուստի գտել են առավելագույն հարմար և անշառ լուծումը։

Գործող իշխանություններն, ի դեպ, երեկ ողջ օրը փորձել են սադրել Մարտուն Գրիգորյանին, համոզել, թե ճիշտը Սարիկ Մինասյանին միանալն է։ Իշխանական քարոզչամեքենան կեղծիքներով և սադրանքներով փորձում էր նոր բախումներ հրահրել Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միջև, բայց այս անգամ ևս լրջագույն պարտություն է կրել։

Աստղիկ Մարգարյան