Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Գյումրու «սպիտակ ծուխը» և իր դասերը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին։ Մենք խնդիր ունենք այս և մյուս ազդակները ճիշտ հասկանալու՝ ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար։
 
1.     Ավարտվում է Նիկոլի և ՔՊ-ի ժամանակաշրջանը։ Ամեն գնով փորձելու են կառչել, բայց միևնույն է տապալվելու են։

2.     Անհատների դերը դեռևս շարունակում է մնալ բարձր։ Ընտրազանգվածներն առաջնորդվում են ընտանեկան, կլանային սկզբունքներով, և սա լուրջ խնդիր է։

3.     Թրամփը Հայաստանում ջարդել է այսպես կոչված «եվրոպամետների» ուժը։ Օտար թթվածնով սնվող ցանցն աչքի առաջ քանդվում է։ Թե ինչի կտրանսֆորմացվի նրանց նախկին ռեսուրսը՝ առանձին քննարկման թեմա է։

4.     Համապատասխան մթնոլորտի դեպքում տանը մնացող մշտապես դիտորդ քաղաքացիներից հնարավոր է ստանալ մոտիվացված ընտրազանգված։

5.     Սխալ է այն հապճեպ հետևությունը, թե այս մոդելով կարելի է գնալ խորհրդարանական ընտրությունների։ Համապետական ընտրությունները չեն կարող լինել նույնը՝ մասշտաբի պարզ փոփոխությամբ։ Այս մոդելի ընտրությունը քաղաքական-հասարակական ինստիտուտների տոտալ ստորադասումն է անձերին, կլաններին, մեծ ընտանիքներին։ Մենք չենք կարող խաբել մեզ, թե Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում մեծ հաջողության է հասել, կամ «Հայրենիքը» և մի անհայտ կուսակցություն հաջողություն արձանագրեցին։ Դա արել են անհատները, կլանները։ Սա փակուղային մոդել է 21-րդ դարում պետություն զարգացնելու համար։ Ավելի պարզ ասեմ. այս մոդելով ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելը բերելու է մի 10-15ընտանիքների կողմից երկիրը «կադաստրի թղթով» մեջ-մեջ անելուն։

6.     Քաղաքական պրոցեսներում ստվերն անթույլատրելի մեծ է։ Մի ամբողջ երկիր սպասում է, թե ստվերում մի քանի հոգի մի քանի անհասկանալի միջնորդներով ի´նչ կպայմանավորվեն։ 
 
Այնուհանդերձ, էական պոզիտիվը 1-ին կետն է, որի գործնական ռեալիզացիայի համար, և այդ ընթացքում իրական ռիսկերը չեզոքացնելու համար ա´յլ քաղաքական-հրապարակային պրոցեսներ են պետք։ Սրա մասին պետք է բաց խոսել՝ Գյումրիից սպիտակ ծխի դուրս գալուց հետո։