Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Չինաստանը կկառուցի հսկա արեգակնային կայան ուղեծրում

Չինաստանը հայտարարել է մեծամասշտաբ նախագծի մեկնարկի մասին՝ Երկրի ուղեծիր հսկայական արեգակնային կայան տեղադրելու վերաբերյալ, որը կարող է մարդկությանն ապահովել գրեթե անսպառ էներգիայի աղբյուրով։ Գիտնականները պնդում են, որ նրանց մշակումը կկարողանա արեգակնային էներգիա հավաքել շուրջօրյա և այն Երկիր հաղորդել միկրոալիքների տեսքով՝ էլեկտրաէներգիա մատակարարելով տներին, քաղաքներին և էլեկտրոմեքենաներին։

Արեգակնային կայանը կտեղակայվի մոլորակի մակերևույթից 36,000 կմ բարձրության վրա և կզբաղեցնի մոտ 1 կմ տրամագծով տարածք։ Ի տարբերություն գետնին տեղադրված արեգակնային վահանակների, որոնց աշխատանքը խաթարում են ամպերը, անձրևն ու գիշերային խավարը, տիեզերական կայանը կաշխատի անխափան՝ տիեզերքում արևի լույսի ուժգնության շնորհիվ ստանալով 10 անգամ ավելի շատ էներգիա։ Հեղինակավոր հրթիռաշինարար, Չինաստանի ինժեներական ակադեմիայի անդամ Լուն Լեհաոն նշել է, որ կայանը մեկ տարվա ընթացքում կկարողանա հավաքել այնքան էներգիա, որքան պարունակվում է Երկրի ողջ նավթի պաշարներում։ Որպես համեմատություն, նա բերել է «Երեք կիրճեր» ամբարտակի օրինակը՝ Չինաստանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը, որը տարեկան արտադրում է 100 միլիարդ կՎտ/ժ։ Նրա կարծիքով, տիեզերական կայանը կդառնա այս նախագծի անալոգը, բայց երկրամերձ ուղեծրում։

Արեգակնային վահանակներով հավաքված էներգիան կվերափոխվի միկրոալիքների և կուղղորդվի Երկրի վրա գտնվող հաստատուն անտենային։ Ըստ Popular Mechanics ամսագրի, այս գործընթացը թույլ կտա արդյունավետորեն փոխանցել մաքուր էներգիա մեծ հեռավորությունների վրա։ Սակայն նախագծի իրականացումը ժամանակ կպահանջի. բոլոր բաղադրիչները տիեզերք տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի հզոր կրող հրթիռ, իսկ կառուցումը կարող է տարիներ տևել, ինչպես «Երեք կիրճերի» 18-ամյա շինարարությունը, որն ավարտվել է 2012 թվականին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]