Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին Բաքվում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով ապրիլի 1-ին ժամանել է Բաքու։ Այցը տեղի է ունենում Բեռլինի և Բաքվի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին։ Երևանում ունեցած հանդիպումների ընթացքում Գերմանիայի նախագահը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը՝ գրելով. - «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին: Տարածաշրջանը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին։ Այնտեղ հիմնականում հայեր են ապրում։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազմիցս բախումներ են եղել»։

Բաքուն կոշտ էր արձագանքել Շտայնմայերի գրառմանը, Գերմանիայի դեսպանը կանչվել էր երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա էին փոխանցել։ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերը նամակ էր հղել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, ներողություն էր խնդրել հրապարակման համար՝ նշելով, որ այն տեխնիկական սխալի արդյունք է։ Գրառումն անմիջապես հեռացրել էին Շտայնմայերի էջից։

Այսօր նախատեսված է Շտայնմայերի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վստահաբար, Ադրբեջանի նախագահը ցույց է տալու, որ նեղացած է։ Այս առումով բարդ է լինելու Գերմանիայի նախագահի համար խոսել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման մասին։ Գարեգին Բ կաթողիկոսն էր երեկ Շտայնմայերին խնդրել՝ հարցը բարձրացնել Բաքվում։

Մեծ հաշվով, Շտայնմայերի գրառումն էլ, դրա հեռացումն էլ մի արտառոց դրվագ չեն, բայց Ադրբեջանը վերջին շրջանում նպատակ ունի ցույց տալ, որ տարածաշրջանային տերություն է, փորձում է ոտք գցել ընդհուպ եվրոպական առաջատար պետությունների համար՝ դիմացը մռթին չստանալով։ Եվ Ալիևի համար Գերմանիայի նախագահի քայլը իսկական նվեր է դառնալու։ Արդյո՞ք գերմանական կողմը դրանից հետո եզրահանգումներ կանի, թե՞ կուլ կտա վիրավորանքը, դեռ վաղ է ասել։ 

Նարինե Ալեքսանյան