Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում

«Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանը դեռ չի արձագանքել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր Գրիգորյանին՝ իրեն աջակցելու հարցում նրանից հստակություն ակնկալելով: «Որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ, Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին», - գրել էր Ղուկասյանը:

Նախօրեին Գրիգորյանը կարճ գրառում էր արել, թե «ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու՝ դա հաստատ է»: Բայց թե ինչ սցենարով է պատրասվում իր այս հայտարարությունն իրականություն դարձնել, չէր բացատրել: Հանրապետական պատգամավորը բավական բարդ վիճակում է, Ղուկասյանի և Գրիգորյանների կլանի միջև թշնամությունը մի քանի տասնամյակի պատմություն ունի, և Մարտուն Գրիգորյանի ցանկացած որոշում կարող է խնդիրներ հարուցել իր իսկ համար։ Գյումրիում կարող են ճիշտ չհասկանալ Վարդան Ղուկասյանին աջակցելու նրա որոշումը։ Չաջակցելու դեպքում էլ պատգամավորը համապետական մակարդակում է հայտնվելու քննադատության տակ։

Մյուս կողմից, նա ռեալ շանս ունի բարձրացնել իր քաղաքական կշիռը, չէ որ՝ իրենից է կախված, թե ով կլինի Գյումրիի հաջորդ քաղաքապետը։ Եվ ձգձգվող պաուզան հունից հանում է թե՛ օդիոզ կերպար Վարդան Ղուկասյանին, թե՛ գործող իշխանությանը։ Վերջինս էլ փորձում է կեղտոտ հնարքներով ազդել Մարտուն Գրիգորյանի որոշման վրա։

Ինչպես և սպասելի էր, «Քաղպայմանագիրը» նաև սկսել է բռնաճնշումները։ Երեկ հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին վերագրվող ենթադրյալ ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Վարույթը նախաձեռնվել է ՔՕ-ի 236 հոդվածի հատկանիշներով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով: Դատախազությունից հաստատել են տեղեկությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ վարույթը հարուցվել է Քննչական կոմիտեում: Սա վկայում է՝ Փաշինյանը դեռ չի կորցրել Գյումրիում իշխանությունը զավթելու մտադրությունը և ամեն գնով փորձելու է ցույց տալ, թե թքած ունեն հանրության ընտրության վրա։ 

Լենա Պողոսյան